Ալեքսանդր Զվերեվ — Նովակ Ջոկովիչ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

18:00, 21 մյս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Հռոմում ընթացող Masters շարքի տղամարդկանց մրցաշարի եզրափակչի Ալեքսանդր Զվերեվ — Նովակ Ջոկովիչ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում գերմանացին կկարողանա խնդիրներ ստեղծել Ջոկովիչի համար: 

Շատ ինտրիգային եզրափակիչ զույգ է դասավորվել Հռոմում: Վերջապես գրունտային Masters-ի որոշիչ խաղում չկա Ռաֆա Նադալը: Փոխարենը կա երիտասարդ ու շատ ամբիցիոզ Սաշա Զվերեվը և աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով չի խաղացել եզրափակիչներում մրցաշրջանի մեկնարկից: Այնժամ Դոհայում նա հաղթեց Էնդի Մարրեյին: Նախորդ տարի, ի դեպ, Ջոկովիչը Հռոմում եղել է եզրափակչին, զիջեց Մարրեյին, իսկ մինչ այդ մի քանի անգամ հաղթել է: Հետաքրքիր է, որ Զվերեվն այս մրցաշրջանում նվաճած տիտղոսներով գերազանցում է Ջոկովիչին: Նա հաղթել է Մոնպելյեում և Մյունխենում:

Տվյալ մրցաշարում միակ անձնական խաղում երկու տարի առաջ հաղթել է Սաշան: Կարծում եմ, որ նրա համար դա կարևոր է: Հոգեբանորեն ավելի հեշտ է խաղալ մրցակցի հետ՝ գիտենալով, որ դու նրան հաղթել ես: Բայց Ջոկովիչն այժմ ակնհայտ ֆավորիտ է: Շատերն արդեն խոսում են այն մասին, որ վերադարձել է նախկին Նովակը: Իսկապես, նա շատ լավն էր Դել Պոտրոյի ու Տիմի հետ խաղերում: Ավստրիացուն, ով կանգնեցրեց նույն Ռաֆային, սերբն ուղղակի ոչնչացրեց՝ տալով ընդամենը երկու գեյմ:

Բայց, կարծում եմ, եզրափակչում Ջոկովիչին անհամեմատ բարդ կլինի: Զվերեվը ոգևորված է: Գրունտը, հավանաբար, նրա սիրելի ծածկույթն է: Նա լավ է մատուցում, արագ է ու ցանկանում է հաղթել իր առաջին Masters-ը: Ենթադրում եմ, որ եզրափակչում 20,5 գեյմից շատ կլինի:

Օրդինար: Պարտված
ATP մրցաշար, Հռոմ, եզրափակիչ
18:00/21 մյս
Ալեքսանդր Զվերեվ - Նովակ Ջոկովիչ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ