Ալեքսանդր Զվերեվ — Մարին Չիլիչ․ Աննա Չակվետաձեի կանխատեսումը

00:00, 13 նյմ 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Լոնդոնում ընթացող ATP մրցաշարի Բորիս Բեկերի խմբի առաջին տուրի Ալեքսանդր Զվերեվ — Մարին Չիլիչ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ կհաղթի խորվաթը։

Շանսերը հավասար են, և դա հասկանալի է։ Զվերեվն անհատական հանդիպումներում առավելություն ունի, նա 4 խաղից երեքում հաղթել է խորվաթին։ Բայց միևնույն ժամանակ երևում է, որ Սաշան տարվա վերջում չի կարողանում ուժ գտնել իր մեջ։ Նա համաշխարհային դասակարգման աղյուսակում 3-րդն է, և դա ընդամենը 20 տարեկանում։ Դա հրաշալի է, բայց հիմա նա խաղում է ավելի վատ, քան մրցաշրջանի մեծ մասում։ Կկարողանա՞ արդյոք նա իր մեջ ուժ գտնել, ցույց կտա առաջիկա հանդիպումը։

Չիլիչը վերջերս վատ չի խաղում, բայց տիտղոս նվաճել չի ստացվում։ Հանդիսատեսը նրան ավելի շատ կաջակցի, քան Զվերեվին։ Զվերեվը փորձում է արագ հաղթել խաղարկումը, իսկ Սաշան սիրում է երկար խաղարկել գնդակը։

Այնուամենայնիվ, խաղադրույք եմ կատարում Չիլիչի հաղթանակի վրա։ Զվերեվը դեռ չի տպավորում և չի ապացուցում, որ պատրաստ է ամփոփիչ մրցաշարին։

Օրդինար: Պարտված
ATP ամփոփիչ մրցաշար, Բորիս Բեկերի խումբ, առաջին տուր
00:00/13 նյմ
Ալեքսանդր Զվերեվ — Մարին Չիլիչ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ