Ալբերտ Ռամոս — Ստանիսլաս Վավրինկա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

18:20, 01 հնս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ Ալբերտ Ռամոս — Ստանիսլաս Վավրինկա հանդիպման վերաբերյալ, որը կկայանա երեքշաբթի երեկոյան: Մեր փորձագետը կարծում է, որ շվեյցարացին բավական հարմարավետ հաղթանակ կտանի:

Ռոլան Գարոսի մեկնարկից առաջ թենիսիստները մրցեցին Ժնևում, և շվեյցարացին առանց որևէ շանսի ջախջախեց Ալբերտ Ռամոսին: Ստանիստալսն ընդամենը 2 գեյմ զիջեց: Չեմ կարծում, թե այս ընթացքում ինչ-որ բան փոխվել է: Արժանին մատուցենք Ռամոսին, նա հաղթեց Միլոշ Ռաոնիչին: Իհարկե, դա ապշեցուցիչ է, ոչ ոք չէր հավատում դրան, բայց ամեն ինչ ավարտվեց 3 սեթում: Անձնական հանդիպումներով հաշիվը 6:0 է՝ հօգուտ շվեյցարացու: Կարծում եմ, որ այս անգամ էլ Վավրինկան բավական հեշտ հաղթանակ կտանի: Իսպանացին պարզապես հետևողական է գործում հետևի գծում, նա չի տիրապետում այնպիսի հզոր հարվածների, ինչպես Ստանիսլասը, ով հոյակապ բեքհենդ ունի և աջից լավ է խաղում: Չգիտեմ, թե իսպանացին ինչ պետք է անի, որպեսզի խաղը ձգձգվի: Հավանաբար ինքը՝ Վավրինկան պետք է սկսի սխալվել, բայց չեմ կարծում, թե շվեյցարացին կձգի հանդիպումը: Նրան հնարավորինս արագ հաղթանակ է պետք, որպեսզի ուժերը պահպանի որոշիչ խաղերի համար: Այնպես որ, առաջարկում եմ «ՏՔ 34 գեյմ» խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
Ռոլան Գարոս, տղամարդկանց մենախաղ, 1/4 եզրափակիչ
18:20/1 հնս
Ալբերտ Ռամոս - Ստանիսլավ Վավրինկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ