Մուտք

Ալբանիա — Շվեյցարիա. Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

14:06, 11 Հունիսի 2016
Արթուր Պետրոսյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«Спортфакт»-ի կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրո-2016-ի խմբային փուլի Ալբանիա — Շվեյցարիա հանդիպման վերաբերյալ: 

Կիսվել:

Ողջույն բոլորին !

Երկրորդ խաղային օրվա հանդիպում` Ալբանիա — Շվեյցարիա: Ալբանիայի հավաքականը երևի թե Եվրոյի ամենակոպիտ ու կեղտոտ թիմն է: Նրանք ընտրական փուլում ամենից շատ խախտումներն են կատարել: Չգիտեմ, թե ինչպես են մտածում այս տղաները, բայց նրանք խաղադաշտ են դուրս գալից մեծ աչքերով, ինչպես պատերազմում:Վերջերս դիտեցի Ուկրաինայի հավաքականի հետ հանդիպումը, ուկրաինացիների համար պարզապես սարսափելի էր: Թիմն այսպիսին է` 11 Դմիտրի Տորբինսկիներ: Բացի այդ, այստեղ փաստացի դերբի է` Շվեյցարիայի թիմի կեսը ալբանացիներ են: Հասկանալի է, որ ալբանացիները իրենց նախկին հայրենակիցներին, ովքեր ընտրել են Շվեյցարիան, մեղմ ասած կվերաբերվեն ոչ այդքան լավ: Կարելի է ենթադրել, որ նրանց դեմ տրամադրությունը կլինի համապատասխան: Ալբանիան տակտիկապես պատրաստված հավաքական է, բայց որակավորումը չի բավականացնի: Այսպես, փոխանցումների քանակությամբ Ալբանիային հավասար թիմ չկա` նրանք այդ ցուցանիշով վերջին տեղում են: Ողջ խմբային փուլի ընթացքում նրանք կատարել են 1886 փոխանցում: Եթե համեմատենք Եվրոյի մասնակիցների հետ, ապա այդքան քիչ ոչ մի թիմ չի արել: Նույն ընտրական փուլում նրանցից քիչ փոխանցումներ են կատարել միայն Մալթան, Սան-Մարինոն, Անդորրան և Ջիբրալթարը:

Ինչ վերաբերում է Շվեյցարիային, ապա նրանք լավն են հակագրոհների ժամանակ: Սկզբունքորեն, թիմում, որտեղ խաղում է Ջերդան Շաքիրին, թեկուզ դա լինի «Սթոքը» կամ Շվեյցարիայի հավաքականը, այլ կերպ չի կարող լինել: Հասկանալի է, որ հակագրոհող թիմերին միշտ դժվար է լինում, երբ նրանց դեմ դուրս են գալիս թիմեր, որոնք բացառապես կենտրոնացած են պաշտպանությունում, իսկ այստեղ հենց այդպես էլ լինելու է:

Այստեղ ռիսկի չեմ դիմի արդյունքի վրա խաղադրույք կատարել: Հասկանալի է, որ Շվեյցարիան ավելի մոտ է լինելու հաղթանակին, և թիմն ավելի շատ է տիրելու գնդակին, բայց այստեղ կկենտրոնանայի խախտումների և դեղին քարտերի վրա: Այստեղ դրանք կարող են լինել և՜ 3,5-ից շատ, և՜ 4,5-ից: Կարելի է խաղադրույք կատարել հեռացման վրա, դրա գործակիցը չորսից ավելին է` շատ գրավիչ է: Կարելի է նաև ենթադրել, որ շատ գոլեր չենք տեսնի` «տոտալ 2,5-ից քիչ գոլ»:

Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար Ֆրանսիայից Արթուր Պետրոսյանն էր:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. A խումբ. առաջին տուր
17:00/11 հնս
Ալբանիա - Շվեյցարիա
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. A խումբ. առաջին տուր
17:00/11 հնս
Ալբանիա - Շվեյցարիա
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. A խումբ. առաջին տուր
17:00/11 հնս
Ալբանիա - Շվեյցարիա
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները, Վիդեոկանխատեսումներ
Սպորտի տեսակները Եվրո 2016-ի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Ասթոն Վիլա» – «Չելսի»։ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
14:06, 11 Հունիսի 2016
«Բայեր» – «Շտուտգարտ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
14:06, 11 Հունիսի 2016
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
14:06, 11 Հունիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ