Ալբանիա – Հայաստան։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:30, 19 նյմ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Ալբանիա – Հայաստան ընկերական հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է երկրորդ անընդմեջ և այս տարվա վերջին ընկերական հանդիպմանը: Մեր թիմը Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ, ինչպես և ենթադրեցինք, չպարտվեց Պրիշտինայում: Չնայած, խաղը ցույց տվեց, որ այդպիսի Կոսովոյին նույնիսկ պետք էր հաղթել: Բայց, ամենակարևորը փորձարկումներն էին, որոնք, եթե անկեղծ, շատ չէին:

Այդուհանդերձ, մենք տեսանք մի քանի նոր բան.

1) հավաքականում իր երկար սպասված առաջին գոլը խփեց Ժիրայր Շաղոյանը, ընդ որում դա արեց վարպետներին բնորոշ ոճով:

2) Կամո Հովհաննիսյանը ոչ միայն արագ վազում է, այլև կարողանում է մրցակցի տուգանային հրապարակում գործել բարձրակարգ հարձակվողի պես:

3) Վարազդատ Հարոյանը հավաքականում խաղաց 70-րդ, Արտակ Գրիգորյանը՝ 50-րդ, Վահան Բիչախչյանը՝ 20-րդ անգամ:

Նաև հասկացանք, որ հավաքականում կյանք կա նաև առանց Դավիթ Յուրչենկոյի: Այնպես որ, եթե նա ինչ-ինչ պատճառներով հասանելի չլինի, փոխարինող կա: Լավ կլիներ, եթե Ալբանիայի հետ խաղում գործի մեջ տեսնեյինք նաև Հենրի Ավագյանին և Արման Ներսեսյանին:

Ալբանիան, ի տարբերություն Կոսովոյի, իր առաջատարների մեծամասնությանը հավաքական հրավիրել է: Եվ Ալբանիան պարզապես ուժեղ է Կոսովոյից: Նոյեմբերի 16-ին ալբանացիները տանը 1։3 հաշվով պարտվեցին Իտալիային և մեզ հետ խաղում ամեն ինչ կանեն դրական արդյունքի հասնելու համար: Ի դեպ, հենց իտալացի մարզիչ Էդոարդո Ռեյայի գլխավորած Ալբանիան Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնում էր, որտեղ մրցեց Իսրայելի և Իսլանդիայի հետ: Ռուսաստանը հայտնի պատճառով մրցաշարին չմասնակցեց: Ալբանացիները բավականին լավ տեսք ունեին՝ երկու անգամ 1։1 հաշվով խաղալով Իսլանդիայի հետ և երկու անգամ նույն 1։2 հաշվով պարտվելով խմբում հաղթած իսրայելցիներին: Ամեն դեպքում, ինչպես և Հայաստանի հավաքականը, Ալբանիան նահանջեց C դիվիզիոն:

Հայաստանի հավաքականին Տիրանայում միացել է Արթուր Գալոյանը: Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպանը կարող է նորամուտը նշել մեր գլխավոր թիմում ի տարբերություն Ավենտիս Ավենտիսյանի, որի գրանցումը դեռ չի հաստատել ՖԻՖԱ-ն:

Այնպես որ, աշխարհի առաջնության մեկնարկից անմիջապես առաջ Հայաստանի հավաքականը բարդ հանդիպում կանցկացնի Ալբանիայի հետ, որի շանսերն ավելի բարձր են գնահատվում: Ես բացառություն չեմ լինի և խորհուրդ կտամ ընտրել ալբանացիների՝ երկու և ավելի գոլի տարբերակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
20:30/19 նյմ
Ալբանիա – Հայաստան 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ