«Ալավես» — «Վիլյառեալ». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

14:00, 17 սպտ 2017
«Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Լա լիգայի 4-րդ տուրի «Ալավես» — «Վիլյառեալ» խաղի վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը կամ կհաղթեն մեկ գոլի տարբերությամբ կամ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի:

«Վիլյառեալը. այս տարի առայժմ հաղթել է բոլոր տնային խաղերը և պարտվել բոլոր խաղերը դրսում: Մի փոքր զարմանալի է, որ «Վիլյառեալի» խաղը այս տուրում նախատեսված է կիրակի օրվա կեսին, մինչդեռ նրանք հինգշաբթի երեկոյան են անցկացրել իրենց խաղը Եվրոպա լիգայում: Արդյունքում «Վիլյառեալը» շատ քիչ ժամանակ ունի վերականգնման համար: «Աստանայի» հետ խաղում «Վիլյառեալի» կազմը ամբողջովին հիմնական չէր, սակայն վնասվածքների պատճառով մեծ դժվարություն է թիմի համար ռոտացիայի դիմելը: Բայց կարելի է նշել, որ վերադարձել է Չերիշեվը, ով «Աստանայի» դեմ խաղում գոլ խփեց՝ խաղալով փետրվարից հետո առաջին անգամ:

Ինչ վերաբերում է «Ալավեսին», ապա թիմը գնում է վերջին տեղով 0 միավորով ու խփած-բաց թողած գոլերի 0-4 տարբերությամբ: Սակայն արժի նշել, որ միակ տնային խաղը «Ալավեսը» անց է կացրել «Բարսելոնայի» դեմ: Ու այնտեղ թիմը 0-0 հաշվին դիմացավ մինչ երկրորդ կեսը: Ավելին, ամառային տրանսֆերային պատուհանի հիմնական ձեռքմերումներ հանդիսացող Բոյան Կրկիչը և Մունիր Էլ-Հադադին միայն անցած տուրում են իրենց նորամուտը նշել «Ալավեսի» կազմում: Թիկունքից նրանց կօգնեն տաղանդաշատ Էնցո Զիդանը, ով կարողանում է հիասքանչ փոխանցումներ կատարել, ինչպես նաև Իբաի Գոմեսը և փորձառու Մուբարակ Վակասոն: Շուտով գոլեր կլինեն, «Ալավեսը» կգտնի իր խաղը: Այժմյան վիճակը ևս բարենպաստ է բասկերի համար: Թիմի մոտ ավելի շատ ժամանակ է եղել խաղին նախապատրաստվելու: Կարծում եմ՝ «Ալավեսը» թերագնահատված է պաշտպանությունում: Կարելի է խաղադրույք կատարել «Ալավեսը» ասիկան հանդիկապով (0) բավականին բարձր գործակցով: Սակայն կարծում եմ՝ այստեղ շատ մեծ են ոչ-ոքիի շանսերը: «Վիլյառեալի» համար կարծում եմ շատ լավ արդյունք է ոչ-ոքին հյուրընկալվելիս «Ալավեսի» կարգի թիմերի դեմ խաղերում: Իմ խաղադրույքն է այս խաղի համար. «ոչ ոքի կամ «Ալավեսի» հաղթանակը մեկ գնդակի տարբերությամբ»:

Օրդինար: Պարտված
Լա լիգա. 4-րդ տուր
14:00/17 սպտ
«Ալավես» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ