«Ալավես» — «Վալենսիա»․ Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

15:00, 28 հկտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Լա լիգայի 10-րդ տուրի «Ալավես» — «Վալենսիա» հանդիպման վերաբերյալ: Նա 2 խաղադրույք է առաջարկում։

«Ալավեսի» խաղում առաջընթաց է նկատվում։ Իտալացի Դի Բյաջոյի մարզիչ նշանակվելուց հետո Վիտորիայի թիմն ավելի լավ է նայվում, քան առաջ։ «Վալենսիայի» դեմ «Ալավեսն» ամենայն հավանականությամբ զգուշավոր ֆուտբոլ կխաղա, քանի որ նախորդ տուրում «չղջիկները» արագ հակագրոհներով պատժեցին «Սևիլիային»։ Այնպես որ, տանտերերի մարզիչն ամեն ինչ կանի, որպեսզի իր թիմը մրցակցի գերարագ ֆուտբոլիստներին տարածություն չտա։ Կարծում եմ, որ առաջին խաղակեսը հետախուզական բնույթ կկրի, այդ պատճառով էլ առաջարկում եմ տոտալ 1-ից քիչ գոլը։ Բացի այդ, խաղը տեղի է ունենալու կեսօրին, իսկ այդ ժամերի խաղերը սովորաբար գոլառատ չեն ստացվում։

Նաև խաղադրույք եմ կատարում «Ալավեսի» (+1) ֆորայի վրա։ Վերջին տուրերում «Վալենսիան» շատ լավ տեսք ունի, այդպես երկար շարունակվել չի կարող։ «Ալավեսի» բախտը վերջին խաղերում չի բերում։ Թիմը գոլ բաց թողեց շատ հեռվից, անդրադարձից, 1 անգամ էլ ինքնագոլ եղավ։ Ամեն դեպքում, Վիտորիայի թիմը կարող է պայքարել «Վալենսիայի» դեմ, որը Դանի Պարեխոյի որակազրկումից հետո թուլացած տեսք կունենա։

Օրդինար: Վերադարձ
Լա լիգա, 10-րդ տուր
15:00/28 հկտ
«Ալավես» — «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Վերադարձ
Լա լիգա, 10-րդ տուր
15:00/28 հկտ
«Ալավես» — «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ