«Ալավես» — «Ռեալ Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«Ռեալը» գավաթային խաղում իրեն վատ ցույց չտվեց ցածր դիվիզիոնի թիմի հետ խաղում՝ խփելով 7 գնդակ: Զարմացած եմ, որ Մադրիդում ձյուն չի եկել, իսկ Նաչոն շրջադարծ հարվածով սուպերգոլ է խփում: Առաջնության վերջին խաղերում «Ռեալի» մոտ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: «Ռեալը» ստիպված կլինի տանջվել նաև հիմա: «Ալավեսն» ամուր թիմ է, այս մրցաշրջանում և՛ «Աթլետիկոյին» չի պարտվել, և՛ հյուրընկալվելիս հաղթել է «Բարսային»: Բայց լիովին տարօրինակ կլինի, եթե «Ալավեսն» արդեն առաջին շրջանում երեք գրանդների հետ խաղերում միավոր վաստակի: Հավանաբար «Ռեալն» այս խաղում հաղթանակ կտանի:
Տեսել եմ «Ալավեսի» վիճակագրությունը: Թիմը 11 գոլ է բաց թողել առաջնությունում, որոնցից իննը խաղի երկրորդ կեսում: Այդ կապակցությամբ կարծում եմ, որ «Ռեալը» մրցակցին պատին կսեղմի երկրորդ խաղակեսում: Առաջարկում եմ ընտրել հյուրերի (-1) ֆորայով հաղթանակը երկրորդ խաղակեսում: Գործակիցը 1,86 է: Նույնիսկ եթե «Ալավեսը» առաջին խաղակեսից հետո զիջելուց լինի, ապա կարող է առաջ գնալ կորցրածը ետ բերելու համար, և այդտեղ Ռոնալդուն ու մյուսները տանտերերին որսալու են հակագրոհների վրա: Այս ամենը լիովին հնարավոր է: Տարածության մեջ «Ռեալը» շատ վտանգավոր է: .
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: