Մուտք

«Ալավես» — «Ռեալ Մադրիդ»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:01, 23 Հունվարի 2021
Կոնստանտին Գենիչ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«Матч ТВ»-ի հեռուստաալիքներում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 18-րդ տուրի «Ալավես» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

Մադրիդի «Ռեալը» գնում է Վիտորիա հյուր «Ալավեսին», որը 3 անընդմեջ պարտություն է կրել, եթե խոսում ենք առաջնության մասին։ «Ռեալի» մոտ ևս իրավիճակը հեշտ չէ։ Դարձյալ սկսվել են խոսակցություններ Զինեդին Զիդանի հեռացման մասին։ Շատ ցավալի պարտություն կրեցին Իսպանիայի գավաթում «Ալկոյանոյից»։ Քչերն էին այսպիսի արդյունք սպասում, մանավանդ լրացուցիչ ժամանակում ու երբ նրանք 10 հոգով էին։ «Ռեալը» ճահիճի մեջ է։

Բայց ինչպես լինում նման խաղերից հետո, երբ հայտնվում են Զիդանի հեռացման մասին խոսակցություններ, «Ռեալը» կենտրոնանում է ու հավաքվում։ Այդպիսի հաջորդ խաղը նրանք շատ մաքուր ֆուտբոլ են ցուցադրում, մանավանդ պաշտպանությունում։ Կան խնդիրներ Սերխիո Ռամոսի մոտ։ Հարձակման գծում ևս շատ բան չի ստացվում։ Պամպլոնայում ոչինչ ստեղծել չկարողացան, «Ալկոյանոյի» հետ կային դժվարություններ։

Կարծում եմ՝ հիմնական շեշտը «Ռեալն» ու Զիդանը դնելու են պաշտպանության վրա։ Իսկ հարձակման գծում ինչ-որ պահ մադրիդցիները կկարողանան օգտագործել։ Վիտորիա հյուր գնալը միշտ էլ հեշտ չէ «Ռեալի» համար։ Իսկ այս մրցաշրջանի առաջին շրջանում «Ռեալը» տանը պարտվել է «Ալավեսին»։

Կարելի է փորձել խաղալ «Ռեալի» ռևանշի տարբերակը, բայց մադրիդցիների ներկայիս մարզավիճակը կասկածի տեղիք է տալիս։ Ես կփորձեմ խաղալ «տոտալ քիչ 3 գնդակից» 1,75 գործակցով։ «Ռեալը» վերջին 5 խաղերում «Ալավեսին» 2 գնդակից ավել չի խփում։ Բայց և դժվար է սպասել, որ «Ալավեսը» կգրավի Կուրտուայի դարպասը, եթե «արքայական» ակումբը ուշադիր խաղա պաշտպանությունում։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա․ 20-րդ տուր
00:00/24 հնվ
«Ալավես» - «Ռեալ Մադրիդ»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Լա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բորուսիա Դ․» – ՊՍԺ: Ալեքսանդր Նեցենկոյի կանխատեսումը
00:01, 23 Հունվարի 2021
«Բորուսիա» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
00:01, 23 Հունվարի 2021
«Բորուսիա» – ՊՍԺ: Էդուարդ Մորի կանխատեսումը
00:01, 23 Հունվարի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ