Ալավես — Ատլետիկ Բիլբաո

14:00, 07 մյս 2017

Ողջույն Իսպանական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր` Երևանի ժամանակով 14:00-ինկայանալու է Իսպանիայի առաջնության համար արդեն սովորոկանան դարձած ցերեկային հանդիպումը: Նորից իմ սիրելի Բասկերը խաղում են միմյանց դեմ:
Սեփական դաշտում` հարազատ Մենդիսոռոսայում, Դեպորտիվո Ալավեսը ընդունելու է Բիլբաոյի Ատլետիկոյին:
Այս տարի Բասկյան Երկրի բոլոր ներկայացուցիչները պայքարում են Եվրոպա Լիգայի ուղեգրերի համար: Այս պահին այդ պայքարը լքել է Էյբարը, Ատլետիկն ու Ռեալ Սոսյեդադը փորձում են գրավել 5-6-րդ հորիզոնականները, իսկ Ալավեսը կփորձի հաղթել Գավթի եզրափակիչում Բարսելոնային և ստանալ 3-րդ ուղեգիրը, հակառակ դեպքում Եվրոպա Լիգա դուրս կգան և Բիլբաոն և Սոսյեդադը և Վիլյառեալը, ով այս պահին 5-րդն է, բայց երեկ պարտվել է Բարսելոնային և Ատլետիկից առաջ է միայն մեկ միավորով:
Ընդհանուր առմամբ Ալավեսը չի խաղում Լա Լիգայի վերջին հանդիպումներում, այլ անց է կացնում “մարզումային” հանդիպումներ` պատրաստվելով Գավաթի Եզրափակչին: Անցյալ տուրում Պելեգրինոյի սաները պատժեցին Բետիսին գերհարձակվողական միտումով խաղի համար, Ինչ-ինչ, բայց Ալավեսը կարողանում է լավ պաշտպանվել և հակագրոհել, արդյունքում կամային հաղթանակ մրցակցի հարկի տակ:
Բիլբաոն վերջին արտագնա հանդիպումներում ուղղեց ընդհանուր վիճակագրությունը` հաղթելով 4 արտագնա խաղերում, մինչ այդ նրան հաջողվել էր դա անել 2 անգամ, ահա թե ինչի է ունակ Բիլբաոյի ոգին և մոտիվացիան: Իհարկե չենք մոռանում գլխավոր մարզչի մասին, ով մտել է մյուս մրցաշրջանի համար Բարսելոնայի նոր մարզչի թեկնածուների մեջ:
Ամեն ինչ խոսում է Բիլբաոյի հերթական հաղթանակի մասին, ինչը թիմին դուրս կբերի 5-րդ հորիզոնական, բայց ես կարծում եմ Վալվերդեն ռիսկի չի դիմի և չի փորձի միանգամից առավելություն ստանալ: Կարծում եմ 0:0 հաշիվը երկար ժամանակ կմնա անփոփոխ:
Ալավեսից բացակայում են Վիկտոր Լագուարդիան և Կառլոս Վիգարայը, իսկ Բիլբաոյից Գորկա Էլուստոնդոն:
Չեմ հավատում, որ այս խաղում կգտնվի 3 գոլ, այդ պատճառով առաջարկում եմ ավանդական դարձած կոմբո խաղադրույքը:
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Պարտված
14:00/7 մյս
Դեպորտիվո Ալավես - Ատլետիկ Բիլբաո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ