«Ալավես» — «Աթլետիկ». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

14:00, 07 մյս 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 36-րդ տուրի «Ալավես» — «Աթլետիկ» հանդիպման վերաբերյալ: Նա այս խաղի համար 2 խաղադրույք է առաջարկում:

«Ալավեսը» վաղուց առաջնությունում մրցաշարային խնդիրներ չի լուծում, այս թիմի համար հիմա գլխավորը «Բարսելոնայի» դեմ գավաթի եզրափակչից առաջ վնասվածքներ չստանալն է: «Աթլետիկին» եվրագավաթային գոտի մտնելու համար անպայման միավորներ են պետք: Այնպես որ, այստեղ տրամաբանական է խաղադրույք կատարել ավելի մոտիվացված թիմի վրա: Բացի այդ, «Աթլետիկը» հաղթել է վերջին 2 արտագնա խաղերում՝ Վիգոյում և Էյբարում, չնայած այս թիմը դրանից առաջ արտագնա խաղերում հավաքած միավորներով առաջնությունում վատագույններից էր: Բայց մարտից սկսած ամեն ինչ փոխվեց՝ «Աթլետիկը» վերջին 5 արտագնա խաղերից չորսում հաղթել է: Գումարած դրան, բասկերի կազմում որակազրկված կամ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան:

Այնուամենայնիվ, սա բասկյան դերբի է, և «Ալավեսը» առանց պայքարի չի հանձնվի: Վերցնում եմ «Աթլետիկի» չպարտվելն ու տոտալ 3,5-ից քիչ գոլը: «Ալավեսը» ամուր պաշտպանություն ունի, Վիտորիայի թիմը Իսպանիայի առաջնության ամենաքիչ բաց թողած թիմերի վեցնյակում է:

Եվ «Ալավեսի» մասնակցությամբ խաղերում հաճախ աշխատող տարբերակ՝ երկրորդ խաղակեսն առաջինից արդյունավետ կլինի: Գոլազուրկ առաջին խաղակեսերով «Ալավեսը» Իսպանիայում հավասարը չունի, այս թիմի մասնակցությամբ խաղերում սովորաբար ամեն ինչ որոշվում է ընդմիջումից հետո:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 36-րդ տուր
14:00/7 մյս
«Ալավես» — «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 36-րդ տուր
14:00/7 մյս
«Ալավես» — «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ