«Ալաշկերտ» – «Վան»: Կանխատեսում և խաղադրույք
«Ալաշկերտն» ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում և հիմա լիովին կենտրոնանալու է ներքին առաջնության վրա։ Կարծում եմ, որ այս թիմը չեմպիոնական պայքարում լուրջ դերակատարություն է ունենալու։ Եթե անգամ չհաջողվի չեմպիոն դառնալ, ապա այդ մրցավազքում «Ալաշկերտը» կհասցնի խառնել մրցակիցների խաղաքարտերը։
Նախորդ տուրում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 4։1 հաշվով հաղթանակ էր տարել «Վեստ Արմենիայի» նկատմամբ։ «Ալաշկերտում» նախորդ տարվա համեմատ նորեկները շատ են։ Թե՛ նրանց, թե՛ Գևորգյանին ժամանակ է հարկավոր։ Սակայն «Դեբրեցենի» հետ խաղում երևաց, որ թիմը չի կորցրել բնավորությունը։
«Վանն» առաջին տուրում 0։1 հաշվով պարտվել էր «Նոային», իսկ երկրորդ տուրում 1։0 հաշվով առավելության հասել «Շիրակի» նկատմամբ։ Այս թիմի խաղերը հիմնականում գոլառատ չեն լինում։
Ընտրում եմ «Ալաշկերտի» հաղթանակը՝ 1․54 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: