«Ալաշկերտ» – «Վան»: Առաջատարը կշարունակի անպարտելի շարքը

16:00, 16 սպտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Ալաշկերտ» – «Վան» Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ալաշկերտն» ընթացիկ մրցաշրջանում միակ թիմն է, որը պարտություն չի կրել։ 7 խաղից հետո թիմը վաստակել է 17 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նախորդ տուրում առաջնության առաջատարը հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Ուրարտուի» հետ։

«Վանը» շատ լավ տեսք ուներ մրցաշրջանի մեկնարկում։ Թիմը կարողացավ հաղթել «Լեռնային Արցախին», «Փյունիկին», «Ուրարտուին», բայց վերջին 3 հանդիպումներում ընդամենը 1 միավոր է վաստակել։ Նախորդ տուրում Չարենցավանը ներկայացնող թիմը Գյումրիում 1։1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Շիրակի» հետ։

«Վանի» բոլոր 3 հաղթանակներն էլ անպասելի են եղել։ Նույնիսկ «Լեռնային Արցախի» հետ խաղում, քանի որ միակ գոլը գրանցվել էր վերջնամասում։ Այո, տեսականորեն «Վանը» կարող է կանգնեցնել «Ալաշկերտին», բայց դա ավելի շատ բախտի գործոնով պայմանավորված կլինի, քան կբխի թիմերի հնարավորություններից։

Կարծում եմ՝ տանտերերը լիովին գիտակցում են, որ «Վանի» հետ հեշտ չի լինելու և փորձելու են առաջին րոպեներից կոտրել մրցակցի դիմադրությունը։ Հաշվի առնելով այն, որ «Ալաշկերտը» շատ անկանխատեսելի է, ռիսկի չեմ դիմի և կընտրեմ տանտերերի հաղթանակը։ Կարեն Բարսեղյանի թիմը դժվար թե այսպիսի խաղում միավորներ կորցնի։

Ընտրում եմ «Ալաշկերտի» հաղթանակը խաղադրույքը՝ 1․51 գործակցով։

Օրդինար: Պարտված
ՀՊԼ
16:00/16 սպտ
«Ալաշկերտ» – «Վան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ