«Ալաշկերտ» – «Վան»։ Կանխատեսում և խաղադրույք

16:00, 09 ապր 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Ալաշկերտ» – «Վան» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ալաշկերտը» 2023 թվականին անցկացրած 5 խաղում պարտվել է միայն 1 անգամ։ Մի կողմից սա լավ արդյունք կարելի է համարել, բայց ԲԿՄԱ-ի և «Արարատ-Արմենիայի» հետ ոչ-ոքիները խոսում են կայունության բացակայության մասին։ Գուցե դա նորմալ է, քանի որ մարզիչ Վահե Գևորգյանը կարճ ժամանակ է, ինչ աշխատում է թիմում։ Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած ակումբում՝ հատկապես «Ալաշկերտում», միշտ առաջին տեղում է արդյունքը։ «Ալաշկերտն» այս տարի չի պայքարում չեմպիոնության համար։ Տեսականորեն, թիմը մրցաշարային աղյուսակում խնդիր չունի լուծելու։ Շատ դժվար կլինի հասնել 3-րդ տեղում գտնվող «Փյունիկին», որն առաջ է 10 միավորով։

«Ալաշկերտն» էլ իր հերթին 12 միավորով առաջ է 5-րդ տեղում գտնվող «Վանից»։ Չարենցավանը ներկայացնող թիմը ևս, կարելի է ասել, մրցաշարային աղյուսակում ավելի բարձր տեղ չի զբաղեցնի։

Տնային խաղում «Ալաշկերտը» պարտավոր է հաղթել։ Դժվար է ասել, թե ինչ հաշվով, բայց, կարծում եմ, որ տանտերերը կհաղթեն։ Ընտրում եմ «Ալաշկերտի» հաղթանակը՝ 1․51 գործակցով։ Կարելի է նաև ռիսկի դիմել՝ ընտրելով «Ալաշկերտի» ֆորա (-1.5) խաղադրույքը, որը գնահատվում է 2.40 գործակցով։ Խնդիրն այն չէ, թե կկարողանան տանտերերը 2 և ավելի գոլ խփել։ Հարցն այն է, թե արդյոք «Ալաշկերտը» գոլ բաց չի թողնի։ Դրանում վստահ չեմ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
16:00/9 ապր
«Ալաշկերտ» – «Վան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ