«Ալաշկերտ»-«Շերիֆ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 20 հլս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Չեմպիոնների լիգայի 2021-22 թթ. մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ»-«Շերիֆ» առաջին խաղի վերաբերյալ:

«Ալաշկերտը» նոր մեկնարկած մրցաշրջանում հաջող է խաղում: Եթե հաշվի առնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը դեռ լիարժեք չի օգտագործել թիմի նորեկների ամբողջ պոտենցիալը, հույս կա, որ Հայաստանի գործող չեմպիոնը կկարողանա մի փոքր ավելացնել:

ՉԼ-ի առաջին փուլում «Ալաշկերտը» լավ ֆուտբոլ ցուցադրեց, իսկ ահա մրցակիցը հակաֆուտբոլ էր խաղում: Եթե «Ալաշկերտը» շուտ գոլ խփեր, ապա կարող էր ավելի խոշոր հաշվով հաղթել:

«Շերիֆի» դեմ խաղում մի փոքր ավելի հեշտ է լինելու, որովհետև մրցակիցն ավելի փորձառու թիմ է և այս պահին ունի հոգեբանական խնդիրներ, քանի որ Մոլդովայի նոր մեկնարկած առաջնությունը սկսել է պարտությունից: Թիմը պարտվել է նաև Մոլդովայի Սուպերգավաթի խաղում: Այո, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցակցին հաղթել 1:0 և 4:0 հաշիվներով: Ալեքսանդր Գրիգորյանը պետք է ուշադիր լինի նաև հանդիպման ընթացքում մրցակցի տակտիկական փոփոխություններին, քանի որ «Շերիֆը» կարողանում է խաղալ ինչպես 4-2-3-1, այնպես էլ երկու կենտրոնական հարձակվողով սխեմայով:

Այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կպայքարի հաղթանակի համար: Vivaro-ն «Ալաշկերտի» հաղթանակը գնահատում է 3.77 գործակցով:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
19:00/20 հլս
«Ալաշկերտ»-«Շերիֆ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ