«Ալաշկերտ» – «Փյունիկ»: Նորընծա չեմպիոնը պարտությամբ կավարտի մրցաշրջանը

14:00, 28 մյս 2022
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021-22 թթ․ մրցաշրջանի վերջին տուրում «Ալաշկերտը» կընդունի նորընծա չեմպիոն «Փյունիկին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021-22 թթ․ մրցաշրջանի վերջին տուրի բոլոր խաղերի համար ռիսկային խաղադրույքներ եմ ընտրել։ Այս խաղում սպասում եմ, որ կհաղթեն դաշտի տերերը։ Vbet-ը «Ալաշկերտի» հաղթանակի համար սահմանել է 4․20 գործակիցը։

«Փյունիկն» արժանիորեն դարձավ Հայաստանի չեմպիոն։ Եղիշե Մելիքյանի թիմը փայլուն անցկացրեց առաջնության գարնանային հատվածը։ «Արարատ-Արմենիայից» հետ լինելով 7 միավոր՝ «Փյունիկը» կարողացավ շրջանցել մրցակցին և դառնալ չեմպիոն։ Այսպիսի ծանր շրջանից հետո, կարծում եմ, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները թե՛ էմոցիոնալ առումով, թե՛ ֆիզիկապես ուժասպառ են եղել։ Այս խաղը ոչինչ չի որոշում։ Նույնիսկ, եթե թիմը պարտվի 0։8 հաշվով, միևնույն է, նրանք Հայաստանի նորընծա չեմպիոններն են և արժանի են այդ կոչմանը։

Իսկ «Ալաշկերտին» այս հաղթանակն անհրաժեշտ է։ Թիմի համար շատ բարդ մրցաշրջան ստացվեց։ Առաջին անգամ եվրագավաթային մրցաշարի խմբային փուլին մասնակցելը խանգարեց «Ալաշկերտին» ներքին առաջնությունում արժանի մրցակցություն ունենալու համար։ Առաջնության վերջին տուրում տնային հաղթանակը լավ վերջակետ կլինի՝ հատկապես, երբ հաղթանակը գրանցվի նորընծա չեմպիոնի դեմ խաղում։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
14:00/28 մյս
«Ալաշկերտ» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ