«Ալաշկերտ» – «Ուրարտու»: Թիմերը կփոխանակվեն գոլերով
Հայաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանը նախորդից ավելի անկանխատեսելի է։ «Արարատը» հաղթում է «Ալաշկերտին», «Ուրարտուն»՝ «Արարատ-Արմենիային», իսկ 3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Շիրակը»։
Հասկանալի է, որ եվրագավաթային խաղերի պատճառով մի քանի խաղ հետաձգվել է, բայց պատկերը դրանից այնքան էլ չի փոխվում։ Այս մրցաշրջանում անակնկալներ շատ են լինելու։
«Ուրարտուն» նախորդ տուրում անսպասելի հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ Քչերն էին սպասում, որ «Պուշկաշ Ակադեմիայի» հետ ԿԼ-ի որակավորման երրորդ փուլում կռիվ տված «Արարատ-Արմենիան» կարող է պարտվել «Ուրարտուին»։
«Ալաշկերտը» վերջապես կարողացավ հաղթանակ տանել այս մրցաշրջանում՝ 3-րդ տուրում առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ։
Ենթադրում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ «Ուրարտուն» փորձելու է վերահսկել գնդակը և շեշտը դնելու է դիրքային գրոհների վրա։ «Ալաշկերտը» կարող է օգտվել ստանդարտներից և հակագրոհներից։
2 թիմերն էլ բավական ժամանակ են ունեցել այս խաղին պատրաստվելու համար։ Կարծում եմ, որ ֆուտբոլիստները թարմ ուժերով կլինեն և գոլառատ խաղ կտեսնենք։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․89 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: