«Ալաշկերտ» – «Նորավանք». կանխատեսում

16:00, 20 սպտ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» կընդունի «Նորավանքին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ դաշտի տերերն այս խաղում նվազագույնը 2 գոլ կխփեն։

«Ալաշկերտն» ընթացիկ մրցաշրջանի 4 խաղերում վաստակել է ընդամենը 1 միավոր։ Եվրագավաթային խաղերին զուգահեռ գործող չեմպիոնը չկարողացավ երկու ճակատով պայքարել։ Հաշվի առնելով, որ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը կկայանա սեպտեմբերի վերջնամասում՝ կարծում եմ, որ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը պետք է արդեն սկսի կենտրոնանալ ներքին առաջնությունում գործերը կարգավորելու վրա։

Առաջնությունում առաջին հաղթանակը տանելու շատ լավ շանս ունի «Ալաշկերտը», քանի որ մրցելու է «Նորավանքի» հետ։ Գործող չեմպիոնի համեմատ, «Նորավանքը» մեկ խաղ է ավելի անցկացրել և այդ խաղն էլ հաղթական է եղել։

Իհարկե, «Ալաշկերտում» հասկանում են, որ այսպես շարունակելու դեպքում հաջորդ տարի կարող են զրկվել եվրագավաթային որևէ մրցաշարի մասնակցելու հնարավորություն, այդ պատճառով պետք է յուրաքանչյուր խաղում առավելագույն ուժերը ներդնել իրավիճակը շտկելու համար։

Հաշվի առնելով, որ թիմը խաղալու է սեփական հարկի տակ, կարծում եմ, հաղթանակ տանելը դժվար չի լինի։ Սակայն ընտրում եմ «Ալաշկերտի» գոլեի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․75 գործակիցը։ Հյուրերը, կարող են օգտվել ստեղծված իրավիճակից։ «Ալաշկերտի» պաշտպանությունը չի փայլում վերջին խաղերում և չի բացառվում, որ այս հանդիպմանը ևս չստացվի անառիկ պահել սեփական դարպասը։ Բայց հաղթանակ տանելը խիստ անհրաժեշտ է։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
16:00/20 սպտ
«Ալաշկերտ» – «Նորավանք»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ