«Ալաշկերտ» – «Նոա»: Կանխատեսում և խաղադրույք

15:00, 02 մրտ 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Ալաշկերտ» – «Նոա» Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ալաշկերտը» գարնանային հատվածի առաջին խաղում «Վանից» կրած անսպասելի պարտությունից հետո նախորդ տուրում ջախջախեց ԲԿՄԱ-ին։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը հաղթեց 6։0 հաշվով։ «Ալաշկերտը» 22 խաղից հետո 35 միավորով 5-րդ տեղում է և 1 միավոր հետ «Ուրարտուից»։

«Նոան» գարնանային հատվածի առաջին խաղում 1։1 հաշվով ոչ-ոքի է գրանցել «Ուրարտուի» հետ, իսկ նախորդ տուրում 1։0 հաշվով հաղթել «Շիրակին»։ Թիմը 46 միավորով 2-րդ տեղում է և 3 միավոր է զիջում առաջատար «Փյունիկին»։ 46 միավոր ունի նաև «Արարատ-Արմենիան», որը 3-րդ տեղում է։

Կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ «Ալաշկերտը» նախորդ տնային խաղում գոլ չի խփել։ «Նոայի» նախորդ 2 խաղերն էլ գոլառատ չեն եղել։ 2 թիմերն էլ սիրում են գրոհել, հարձակողական խաղ ցուցադրել։ Առաջնության այս հատվածում 2 թիմերի համար էլ ավելի կարևոր է հաղթանակը, քան պարզապես չպարտվելը։ Միավորների ցանկացած կորուստ կարող է ճակատագրական լինել։ Թե՛ «Նոան», թե՛ «Արարատ-Արմենիան» «Փյունիկի» հետ պայքարելու են չեմպիոնության համար։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը միավորներ է կորցրել նախորդ 2 խաղերում և հիմա մրցակիցների շանսերը մեծացել են։

Դժվարանում եմ հանդիպման ելքի վերաբերյալ կանխատեսում անել, քանի որ շատ բան կախված է հյուրերից։ Եթե «Նոան» խաղա հաղթանակի համար, ապա «Ալաշկերտը», կարծում եմ, որ շանսեր չունի։ Սակայն, եթե «Նոան» փորձի պահել հաշիվը կամ ռիսկի չդիմել, ապա տանը խաղացող «Ալաշկերտը» կօգտվի այդ իրավիճակից։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․80 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Հայաստանի Պրեմիեր լիգա
15:00/2 մրտ
«Ալաշկերտ» – «Նոա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ