«Ալաշկերտ» – «Նոա»։ Կանխատեսում և խաղադրույք
«Նոան» ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է։ Թիմը 4 խաղից հետո 3 հաղթանակ է տարել և 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Անցած շաբաթվա ընթացքում ակումբը լուրջ համալրումներ է ունեցել։ Մբոկանիից հետո «Նոան» պայմանագիր է կնքել 31-ամյա հոլանդացի հարձակվող Պաուլ Խլադոնի հետ, իսկ այսօր ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի տեղափոխության մասին։
«Ալաշկերտը» նախորդ տուրում ջախջախեց ԲԿՄԱ-ին։ Վերջապես Վահե Գևորգյանը կարողացավ հաղթել այս մրցակցին։ «Ալաշկերտը» 4 խաղից հետո 7 միավոր ունի (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն)։
Կարծում եմ, որ խաղը գոլառատ չի լինի։ Կարելի է ասել, որ ուժերը հավասար են։ Բուքմեյքերները մի փոքր առավելություն տալիս են «Ալաշկերտին»։ Չեմ զարմանա, եթե հանդիպումն ավարտվի ոչ-ոքի՝ 1։1 կամ նույնիսկ 0։0 հաշվով։ Եթե թիմերից մեկին հաջողվի գոլ խփել, ապա մրցակիցն այնքան մեծ ուժերով կփորձի ճնշել մրցակցին, որ հաշվի մեջ առջևում եղած թիմը կմտածի միայն պաշտպանվելու մասին։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․79 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: