«Ալաշկերտ» – ԼԱՍԿ. Հյուրերը խնդիրներ չեն ունենա

20:45, 21 հկտ 2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կհյուրընկալի ավստրիական ԼԱՍԿ-ին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ ԼԱՍԿ-ը կհաղթի գոլառատ խաղում։

Վիճակահանությունից հետո մի շարք հայ երկրպագուներ մտածում էին, որ «Ալաշկերտին» հեշտ խումբ է բաժին հասել, և հնարավոր է նույնիսկ պայքարել երկրորդ տեղի համար։ Առաջին երկու խաղերը ցույց տվեցին, որ դա միայն երազանք էր։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի գործող չեմպիոնը երրորդ տուրում է մրցելու խմբի ամենաուժեղ թիմի՝ ավստրիական ԼԱՍԿ-ի հետ։

Ավստրիական ֆուտբոլը վերջին տարիներին բավականին առաջադիմել է։ Ավստրիան ներկայացնող մի քանի ակումբներ կանոնավոր կերպով մասնակցում են եվրագավաթներին։ Բնականաբար, «Ալաշկերտն» այս խաղում կարող է հույսը դնել միայն բախտի վրա, բայց այն նույնպես չի օգնի, քանի որ նախորդ տուրում կարմիր քարտ է ստացել թիմի ավագը՝ Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը։ Նրա բացակայությամբ «Ալաշկերտի» խաղը, կարծում եմ, կքանդվի։ Կտուժի թե՛ պաշտպանությունը, թե՛ հարձակման գիծը։

ԼԱՍԿ-ը պարտվել է ներքին առաջնության նախորդ 2 հանդիպումներում, սակայն այս խաղում, մեղմ ասած, չի խնայելու «Ալաշկերտին»։ Սա իմ կարծիքն է։ Որքան էլ ցավալի է, բայց սպասում եմ, որ Հայաստանի չեմպիոնը նվազագույնը 3 գոլ բաց կթողնի։ Այս խմբում Թել-Ավիվի «Մաքաբին» և ԼԱՍԿ 4-ական միավոր ունեն և ավստրիական ակումբը կփորձի ոչ միայն հաղթել այս խաղում, այլ դա անել հնարավորինս խոշոր հաշվով, քանի որ լրացուցիչ ցուցանիշներով թիմը հիմա զիջում է իսրայելական ակումբին։

Ընտրում եմ՝ ԼԱՍԿ-ի հաղթանակ և հանդիպման գոլերի տոտալը 3․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 4․00 գործակիցը։ Գրեթե համոզված եմ, որ հյուրերը նվազագույնը 3 գոլ կխփեն, բայց կարծում եմ, որ «Ալաշկերտն» էլ կարող է մեկ գոլ խփել տանը։

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
20:45/21 հկտ
«Ալաշկերտ» – ԼԱՍԿ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ