«Ալաշկերտ» — «Կոնաս Կի Նոմադս». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

19:00, 14 հլս 2021
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել Երևանի «Ալաշկերտի» ու Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ (առաջին խաղում գրանցվել է 2:2 հաշիվը): Հայաստանի նորընծա չեմպիոնը բրիտանական թիմին կընդունի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

«Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի 2021/2022 թթ. խաղարկությունը վստահ չսկսեց։ Ուելսի չեմպիոնը բոլոր չափանիշներով համեստ ակումբ է, որին Հայաստանի չեմպիոնը պետք է շրջանցի ցանկացած պարագայում։ Սակայն Մեծ Բրիտանիայում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը բախվեց կազմակերպչական լուրջ խնդիրների։ Թիմին 6 ժամ պահեցին օդակայանում, չեղավ նախախաղային մարզում, դաշտի որակը չէր բավարարում անգամ սիրողական մակարդակի մրցաշարի համար և այլն։

Գումարած, «Ալաշկերտն» առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Այս ամենը հաղթահարելու համար ժամանակ էր հարկավոր, և մեր չեմպիոնը խաղի ընթացքում կարողացավ լուծում գտնել։ Դավիթ Խուրցիձեի երկու գոլերը բավական էին ընդհանուր դիմակայությունում հանգիստ զգալու համար։ Վերջում բաց թողած գոլը չպետք է խանգարի Գրիգորյանի թիմի ծրագրերին։ Երևանում «Ալաշկերտը» կխաղա շատ ավելի հանգիստ պայմաններում ու ավելի լավ պատրաստված։ Պատաախան խաղում ուելսցիները կհանդիպեն ավելի մեծ ճնշման. «Ալաշկերտն» ավելի լայն կօգտագործի իր հարձակվողական ներուժը։

Կարծում եմ` «Ալաշկերտը» կհաղթի առնվազն երկու գնդակի առավելությամբ։ Առաջարկում եմ կատարել Ֆորա 1 (-1.5) խաղադրույքը 2.07 գործակցով։ Այսպիսի մրցակիցներին պետք է վստահ հաղթել»:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
19:00/14 հլս
«Ալաշկերտ» - «Կոնաս Կի Նոմադս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ