«Ալաշկերտ» – «Կայրաթ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 12 օգս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ալաշկերտ» – «Կայրաթ» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» հերոսաբար դիմադրեց ղազախական ուժեղագույն ակումբներից «Կայրաթի» հետ խաղում՝ մրցակցի խաղադաշտից հեռանալով չպարտվածի կարգավիճակով: Թեպետ մեր թիմն ուներ գոլ խփելու ռեալ հնարավորություն, սակայն առաջին խաղակեսում չկարողացավ իրացնել 11 մետրանոցը: Եթե տրամաբանորեն շարունակենք շղթան ու պատկերացնենք, որ «Ալաշկերտը» խփեր այդ գոլը և հետագա ընթացքում դարպասն անառիկ պահեր, կարող էր մեծ անակնկալ ստացվել, և Երևանում կայանալիք հանդիպումից առաջ Ալեքսանդր Գրիգորյանի տղաները կունենային առավելություն։

Սակայն, Երևանում նախատեսված խաղում բառի ամենաուղիղ իմաստով նորից ամեն ինչ սկսվելու է զրոյից։ Այս անգամ արդեն «Կայրաթը» պետք է ցույց տա իր ատամները, և Հայաստանի չեմպիոնի համար բավականին բարդ է լինելու անառիկ պահել իր դարպասը՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ առաջին խաղում էլ «Կայրաթն» ուներ գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ, և բախտը մեր թիմին բազմիցս ժպտաց։

Որպես այդպիսին, կադրային կորուստներ ու փոփոխություններ չկան, միայն հայտնի դարձավ, որ այս օրերին «Ալաշկերտը» լքեց նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Դավիթ Դավիդյանը: Նա այլևս «Ալաշկերտի» ֆուտբոլիստ չէ, իսկ դա նշանակում է, որ մեր թիմի կազմում կլինի լուրջ կորուստ, Դավիդյանի բացակայությունը Ալեքսանդր Գրիգորյանը պետք է ինչ-որ կերպ լրացնի։

Այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ խաղում գուցե լինի լրացուցիչ ժամանակ: Հետևաբար, ես կտամ մի փոքր ռիսկային կանխատեսում, թեպետ շատերը ֆավորիտ են համարում հենց «Կայրաթին», բայց ընտրում եմ հետևալ կանխատեսումը. «Ալաշկերտը» չի պարտվի, այսինքն՝ 1x: Այդ խաղադրույքը Vbet-ը գնահատում է 1.72 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
19:00/12 օգս
«Ալաշկերտ» – «Կայրաթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ