«Ալաշկերտ» – ՀԻԿ. Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:45, 30 սպտ 2021
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ի միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Բոլորին ողջույն.

«Ալաշկերտը» շարունակում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում։ Հայկական ակումբը կանցկացնի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը՝ Երևանում ընդունելով ֆիննական ՀԻԿ-ին։

Կա տպավորություն, որ միավոր կամ միավորներ վաստակելու տեսանկյունից սա Հայաստանի չեմպիոնի ամենահարմար հանդիպումն է։ ՀԻԿ-ը ԼԱՍԿ-ից ու «Մաքաբիից» ավելի համեստ է թվում։ Բայց Հայաստանի ազգային հավաքականը վերջերս ցույց տվեց, թե ինչպես կարելի է կորցնել «նախապես ծրագրված» միավորները։ Այդուհանդերձ «Ալաշկերտը» մրցաշրջանի մեկնարկը ձախողելուց հետո կենդանացման նշույլներ է ցուցադրում։ Հաղթանակները Սուպերգավաթի խաղարկությունում «Արարատի» և Պրեմիեր լիգայում՝ ԲԿՄԱ-ի նկատմամբ պետք է թիմին վստահություն հաղորդեն։ Եվս մեկ հանգամանք․ «Ալաշկերտն» առաջին հանդիպումը կանցկացնի սերբ մասնագետ Միլան Միլանովիչի գլխավորությամբ։ Որպես կանոն, այդ փաստը մոտիվացնում է ֆուտբոլիստներին։

Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ «Ալաշկերտը» դիմակայության ֆավորիտն է։ Ֆիննական թիմերն ավանդաբար անհարմար են եղել մեզ համար։ Նույն ՀԻԿ-ը մինչև այս երեք անգամ հանդիպել է հայկական ակումբների հետ ու հերթականությամբ պայքարից հանել է «Փյունիկին», «Երևանին» ու «Շիրակին»։ Ֆինլանդիայի հավաքականի հետ մեր ընտրանու վիճակագրությունը նույնպես խիստ բացասական է։ Մեր թիմերը մշտապես խնդիրներ են ունենում ֆիզիկապես ամուր թիմերի հետ խաղերում։

Բոլոր դասավորություններով, եթե «Ալաշկերտը» ցանկանում է ինչ-որ բան վերցնել այս խմբում, ՀԻԿ-ի հետ տնային խաղում պետք է գրոհի։ Հայաստանի չեմպիոնը գոլ խփեց նույնիսկ Թել-Ավիվում ձախողած խաղում։ Երևանում, հարազատ երկրպագուների աջակցությամբ գոլերը պետք է ավելի շատ լինեն։ «Ալաշկերտի» գոլի վրա վստահ եմ, բայց կարծում եմ, որ մրցակիցն էլ կկարողանա հաղթահարել մեր թիմի պաշտպանությունը։ Առաջարկում եմ ընտրել երկու թիմերն էլ գոլ կխփեն տարբերակը։ Գործակիցը գայթակղիչ է, իրադարձությունն էլ հավանական։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:45/30 սպտ
«Ալաշկերտ» – ՀԻԿ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ