«Ալաշկերտ» – ՀԻԿ․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:45, 30 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ալաշկերտ» – ՀԻԿ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Ալաշկերտն» ու ՀԻԿ-ը փորձելու են իրենց առաջին միավորները վաստակել Կոնֆերենցիաների լիգայում։

Հայաստանի չեմպիոնի համար մեկնարկը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չէր։ Թել Ավիվում «Մաքաբիի» կարգը զգացվում էր, թեև «Դեղինները» խաղում էին մեծ նվիրվածությամբ։

«Ալաշկերտը» վերջապես նոր գլխավոր մարզիչ ունեցավ։ Թիմը գլխավորել է սերբ Միլան Միլանովիչը։ Ակումբի պատմության մեջ առաջին անգամ «Ալաշկերտի» ղեկը ստանձնել է օտարերկրացի մասնագետ։ 58-ամյա Միլանովիչը բավականին փորձառու մասնագետ է, տեսնեք ինչ կստացվի։

Ներքին առաջնությունում գործող չեմպիոնն իր առաջին հաղթանակը տարավ, դա կարող է վստահություն հաղորդել, բայց եվրագավաթային խաղերն այլ կատեգորիա են։ «Ալաշկերտը» նոր մարզչի գլխավորությամբ շանս ունի խախտելու տխուր ավանդույթը՝ թիմը տանն անցկացրած եվրագավաթային 10 խաղերից 8-ում չի կարողացել գոլ խփել հիմնական ժամանակում։

ՀԻԿ-ը հայկական թիմերի հետ հանդիպումների հաջող փորձ ունի։ Վիճակագրույունը հյուրերի օգտին է։ Նախորդ անգամ ֆինները Երևանում  խաղացել են հեռավոր 1999 թվականին։

Մեր չեմպիոնն աջակցության պակաս չի զգալու ստադիոնում։ Հետևաբար փորձելու է նախաձեռնությամբ գործել ու գրոհներով ճնշել մրցակցին։

«Ալաշկերտի» տնային խաղերը գոլառատ չեն ստացվում այս մրցաշրջանում: Նախորդ 6 խաղերից 5-ում գրանցվել է տոտալ 2.5-ից քիչ: ՀԻԿ-ի մոտ նույն տենդենցն է նկատվում արտագնա խաղերում: Ֆիննական ակումբի մասնակցությամբ նախորդ 5 արտագնա հանդիպումներից 4-ում գրանցվել է 3-ից քիչ գոլ:

Այդ պատճառով հաղթողի վերաբերյալ կանխատեսում չեմ անի: Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․60 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
20:45/30 սպտ
«Ալաշկերտ» – ՀԻԿ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ