«Ալաշկերտ» – «Համրուն»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

19:00, 07 հլս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Ալաշկերտ» – «Համրուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

«Փյունիկը» տպավորիչ սկսեց պայքարը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլում՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով ռումինական ֆուտբոլի առաջատարներից մեկի՝ «Կլուժի» հետ։ Հերթը Կոնֆերենցիաների լիգայում հանդես եկող մեր երկու ակումբներինն է․ «Արարատ-Արմենիան» իր մրցակցին է սպասում երկրորդ փուլում, իսկ «Ալաշկերտն» ու «Արարատը» սկսում են առաջին փուլից։

«Ալաշկերտը» վերջին տարիներին դարձել է մեր ֆուտբոլի պաշտոնական ներկայացուցիչը եվրագավաթներում։ Թիմն ութերորդ տարին անընդմեջ կխաղա Եվրոպայում։ Անցած մրցաշրջանում հենց «Ալաշկերտը» բացեց հայկական ակումբների ճանապարհը դեպի խմբային փուլ ու դեմ չի լինի կրկնել հաջողությունը։ Շատ բան, բնականաբար, կախված կլինի վիճակահանությունից։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն «Ալաշկերտի» հետ իր ճանապարհորդությունը կսկսի Մալթայի ուժեղագույն ակումբներից մեկի հետ դիմակայությամբ։ «Համրուն Սպարտանսն» անցած առաջնությունում, ինչպես և իր առաջիկա մրցակիցը, գրավեց երրորդ տեղը։ Մալթայի ութակի չեմպիոնը նույնպես եվրագավաթային որոշակի փորձ ունի և «Ալաշկերտին» կարող է հակադրել իր ֆուտբոլը։ «Համրուն Սպարտանսի» կազմը բալանսավորված է՝ հիմնական կազմի կեսը տեղացիներ են, կեսը՝ լեգեոնականներ։ Մի խոսքով, թիմերն ընդհանուր շատ բան ունեն և այս դիմակայությունում հաջողությունից բացի վճռորոշ կարող է դառնալ սեփական դաշտի գործոնը։

«Ալաշկերտը» սկսում է տանը և պարզապես պարտավոր է օգտագործել այդ փաստը։ Մալթա մեկնելուց առաջ հարկավոր է ստեղծել որոշակի պաշար։ Ինչպե՞ս դա անել․ «Ալաշկերտը» պրագմատիկ թիմ է, և Կարեն Բարսեղյանի գալով դժվար թե դա փոխվի։ Մեր թիմը գիտակցում է գոլ բաց թողնելու վտանգը և չեմ կարծում, որ ինչ-որ պահի ամբողջ կազմով կնետվի առաջ։ «Համրուն Սպարտանսն» էլ կփորձի Երևանից դրական արդյունք տանել և հիմնականում զբաղված կլինի պաշտպանական դիրքերն ամրացնելով։ Հետևաբար, սակավագոլ խաղը նշմարվում է անզեն աչքով։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
19:00/7 հլս
«Ալաշկերտ» – «Համրուն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ