«Ալաշկերտ» – «Համրուն»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Հայաստանի բազմակի չեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսում է Մալթան ներկայացնող «Համրունի» հետ խաղում։ Հայկական ակումբները դարձյալ առերեսվել են մալթացիներին. 2015-ին Երևանի «Ուլիսը» տանը պարտվեց «Բիրկիրկարային», որից հետո դադարեց գոյություն ունենալ։ Հիմա եկել է ռևանշի հասնելու ժամանակը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Դեղինների» կազմում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ։ «Ալաշկերտում» ելույթները չեն շարունակի Ժոզե Էմբալոն, Եվգենի Յատչենկոն, Ալեքսեյ Ռոդիոնովը, Արտյոմ Պոտապովը, Դմիտրի Գուզը, Ալբերտ Մնացականյանը, Դեու Դոսան, Աղվան Պապիկյանը, Մարկո Միլինկովիչը, Մանվել Ահարոնյանը, Վիտինյոն, Կոջո Ալֆոնսը և Նիկիտա Տանկովը։ Փոխարենը ակումբը համալրել է 2 կոլումբացի՝ 30-ամյա վինգեր Ֆաբիո Կաստիլյոն և 29-ամյա հարձակվող Բլադիմիր Դիասը։ Բացի դրանից, վերադարձել են Տիագո Գալվաոն ու Բենիկ Հովհաննիսյանը։ Ծանր վնասվածքից հետո էլ ապաքինվել է Ալեքսանդր Կարապետյանը։
Երկու թիմերն էլ անցկացնում են ուսումնական հավաքներ և, կարելի է ասել, երկուսի շանսերն էլ այդ տեսանկյունից հավասար են գնահատվում։ Սակայն կարգերի տարբերությունն ակներև է։ Ենթադրում եմ, որ եվրագավաթային այս մրցաշրջանն «Ալաշկերտը» կսկսի տնային հաղթանակով և առնվազն 1-2 գնդակ կխփի։
«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: