«Ալաշկերտ» – «Գլազգո Ռեյնջերս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը՝ 8.25 գործակցով

19:00, 26 օգս 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ալաշկերտ» – «Գլազգո Ռեյնջերս» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

«Գլազգո Ռեյնջերսի» հետ արտագնա խաղում «Ալաշկերտը» լավ տպավորություն էր թողնում, թեպետ պարզ էր, որ մրցակիցը կարգով անհամեմատ բարձր է։ Ալեքսանդր Գրիգորյանի տղաները ցույց տվեցին, որ ունակ են պայքարելու և ոտք գցելու այնպիսի թիմերի հետ, ինչպիսին «Գլազգո Ռեյնջերսն է»։ «Ալաշկերտն» առաջին խաղում, բնականաբար, խաղում էր հակագրոհներով, և ոչ միշտ էր կարողանում գնդակը հասցնել մրցակցի տուգանային հրապարակ  կամ դրա մատույցներ, բայց գովելի էր, որ մեր չեմպիոնը վստահ էր դուրս գալիս պաշտպանությունից ու միայն վերջին պահին էր ձախողվում, երբ գնդակը փորձում էր հասցնել առջևի գծում խաղացող ֆուտբոլիստներին։

Ալեքսանդր Գրիգորյանին չօգնեցին փոփոխությունները, և անգամ այն հանգամանքը, որ մրցակիցը խաղում էր 10 հոգով։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ հենց 10 հոգով խաղալու հանգամանքը, ինչպես նաև սեփական հարկի տակ խաղալու գործոնը, էլ ավելի մոտիվացրին շոտլանդացիներին։ Նրանք նետվեցին առաջ ու կարողացան գոլ խփել ու պահպանել այդ առավելությունը։  Այո, «Գլազգո Ռեյնջերսը» կարող էր ևս 2-3 գնդակ ուղարկել «Ալաշկերտի» դարպասը, բայց մարզական բախտը այդ առումով մեզ ժպտաց, և  մրցակիցը բավարարվեց խփած մեկ գնդակով։ Առաջիկա խաղից առաջ հայտնի դարձավ, որ «Գլազգո Ռեյնջերսի» ֆուտբոլիստների շրջանում կան կորոնավիրուսով վարակվածներ, ինչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ պատասխան խաղի ելքի վրա։

Եթե «Գլազգո Ռեյնջերսը» չկարողանա ապահովել անհրաժեշտ ֆուտբոլիստների քանակը, թիմին կգրանցվի տեխնիկական պարտություն 0:3 հաշվով, և «Ալաշկերտը» դուրս կգա խմբային փուլ։ Անգամ՝ եթե «Ալաշկերտի» դեմ «Գլազգո Ռեյնջերսը» դուրս գա խաղադաշտ, գուցե բացակայեն հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ և գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը, որոնք ինքնամեկուսացման մեջ են։ Այս հանգամանքը կարող է վճռորոշ լինել և օգնել «Ալաշկերտին» սեփական հարկի տակ հաղթանակ տանել։ Այս ամենը հաշվի առնելով՝ համարձակ կանխատեսում եմ անում, որ« Ալաշկերտը» կկարողանա հաղթահարել «Գլազգո Ռեյնջերսի» արգելքը և դուրս կգա Եվրոպա լիգայի խմբային փուլ։

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
19:00/26 օգս
«Ալաշկերտ» – «Գլազգո Ռեյնջերս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ