«Ալաշկերտ» – «Դեբրեցեն»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Հայաստանի բազմակի չեմպիոնը հաճելիորեն զարմացրեց իր երկրպագուներին՝ ջախջախիչ հաղթանակ տանելով «Արսենալ Տիվատի» նկատմամբ՝ 6։1: «Դեղինների» կազմում փայլեց Ագդոն Մենեզեսը՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 գնդակ: Վահե Գևորգյանի թիմը պետք է մրցակցին հաղթեր նաև երևանյան խաղում, սակայն գնդակը համառորեն չէր ցանկանում հայտնվել բալկանյան թիմի դարպասում: «Ալաշկերտը» լավ է պատրաստվել առաջիկա մրցաշրջանին. ներքին մրցասպարեզում թիմը միանշանակ պայքարելու է ոսկե մեդալների համար:
«Դեբրեցենը» Հունգարիայի առաջնությունում գրավեց երրորդ տեղը՝ հետ մնալով չեմպիոն «Ֆերենցվարոշից» 9 միավորով: Փոխարենը թիմը մեծագույն դժվարությամբ կարողացավ ապահել իր համար եվրագավաթային ամառ՝ 1 միավորով առաջ անցնելով «Պուշկաշ Ակադեմիայից»: Նոր մրցաշրջանից առաջ թիմն անցկացրել է 7 ընկերական խաղ և ցույց տվել հակասական ֆուտբոլ. մի խաղում «Դեբրեցենը» հաղթել է համեմատաբար թույլ մրցակցին 9 գոլի առավելությամբ, իսկ հաջորդ՝ ավելի քիչ թե շատ հավար մրցակցին պարտվել 2։4 հաշվով: «Ալաշկերտի» հետ խաղով հունգարական ակումբը մտնում է 23/24 մրցաշրջան:
Հենց այս հակասական ֆուտբոլ ցույց տալու հետևանքով էլ ես ենթադրում եմ, որ Երևանում նախատեսված խաղում «Ալաշկերտի» չպարտվելու շանսերը մեծ են: Այո, մրցակիցը լուրջ է և ամենևին էլ «Արսենալ Տիվատ» չէ, բայց անցանելի է Վահե Գևորգյանի թիմի համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: