«Ալաշկերտ» – «Դեբրեցեն»: Թիմերը կփոխանակվեն գոլերով
Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատին» 6։1 հաշվով հաղթելուց հետո «Ալաշկերտը» լավ տրամադրությամբ է մոտենում հունգարական «Դեբրեցենի» հետ խաղին։
Վերջին օրերին հունգարական ֆուտբոլում սենսացիա եղավ։ Երկրի չեմպիոն «Ֆերենցվարոշը» ոչ միայն չկարողացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարել Ֆարերյան կղզիները ներկայացնող համեստ «Կլակսվիկի» արգելքը, այլ նաև ջախջախիչ պարտություն կրեց տնային խաղում (0:3): Սպասելի էր, որ ակումբի ղեկավարությունը կտրուկ քայլերի կգնա։ Այդպես էլ եղավ․ ակումբը պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին։ Սա, իհարկե, անմիջական կապ չունի «Ալաշկերտի» առաջիկա մրցակցի հետ, սակայն իսկապես աննախադեպ իրադարձություն էր։
«Դեբրեցենն» ավելի համեստ ակումբ է և չունի այն հնարավորությունները, ինչ «Ֆերենցվարոշը»։ Հունգարիայի առաջնության նախորդ մրցաշրջանում թիմը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 9 միավորով զիջելով չեմպիոն «Ֆերենցվարոշին»։
Ընկերական խաղերում հունգարական թիմը 4 հաղթանակ է տարել (դրանցից մեկը՝ 10։1 հաշվով) և 3 պարտություն կրել։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը տպավորիչ խաղ ցուցադրեց նախորդ փուլում։ Բուքմեյքերները գրեթե հավասար են գնահատում թիմերի շանսերը, բայց, կարծում եմ, որ կենտրոնացված գործելու դեպքում «Ալաշկերտը» կարող է նույնիսկ դրական արդյունքի հասնել։
Առաջին փուլի 2 խաղերում էլ «Ալաշկերտը» գոլ է բաց թողել։ Ամեն դեպքում, պաշտպանությունում դեռ ամեն ինչ կարգին չէ։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․70 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: