«Ալաշկերտ» – «Դեբրեցեն»: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

19:00, 27 հլս 2023
Ֆուտբոլի մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ալաշկերտ» – «Դեբրեցեն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման վերաբերյալ:

«Ալաշկերտը» Տիվատի «Արսենալի» հետ պատասխան մրցավեճում հիանալի տպավորություն թողեց: Ակնհայտ երևում էր, թե ինչ վերլուծական աշխատանք էր կատարել Վահե Գևորգյանն իր մարզչական շտաբի հետ միասին:

Երևանյան ակումբը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին: Հիմա կասեք, որ «Արսենալը» խաղամակարդակով թույլ էր և ես կհամաձայնեմ, բայց դեռ պետք էր օգտվել դրանից, իսկ Գևորգյանի կոլեկտիվն օգտվեց: Խոշոր հաշվով հաղթանակը վստահություն կհաղորդի ֆուտբոլիստներին: Դա շատ պետք կգա մեր թիմին, քանի որ երկրորդ փուլում մրցակիցն ավելի լուրջ է:

«Դեբրեցենը» պատմություն ունեցող և եվրագավաթային մեծ փորձով ակումբ է: Հունգարական թիմում բավականին ուժեղ խաղացողներ են հավաքված և այստեղ ավելի լուրջ աշխատանք է պահանջվելու խաղադաշտում: «Ալաշկերտը» պետք է ավելի կոկիկ գործի, բայց չեմ կարծում, թե Վահե Գևորգյանը կհրաժարվի ագրեսիվ խաղից և պրեսինգից: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ է անելու «Ալաշկերտը» նման ուժեղ մրցակցի հետ խաղում:

Զույգի ֆավորիտը «Դեբրեցենն» է, բայց ես ռիսկի կգնամ և կընտրեմ «Ալաշկերտը» չի պարտվի և 2 թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
19:00/27 հլս
«Ալաշկերտ» – «Դեբրեցեն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ