«Ալաշկերտ» – «Արարատ»․ կանխատեսում

14:00, 30 նյմ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» կհյուրընկալի «Արարատին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի։

«Ալաշկերտը» վերջին 5 խաղում հաղթել է միայն 2-ը՝ ներքին առաջնությունում։ Կոնֆերենցիաների լիգայի 2 խաղերում պարտվել է և գավաթային խաղում զիջել է «Ուրարտուին»։

«Արարատն» անպարտելի է վերջին 6 խաղում՝ 3 հաղթանակ և 3 ոչ ոքի։ Հատկանշական է, որ հաղթանակներն ու ոչ ոքիները հաջորդում են իրար, և եթե հետևենք այդ վիճակագրությանը, ապա այս խաղը պետք է ոչ ոքի ավարտվի։

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» համար ոչինչ դեռ ավարտված չէ։ Թիմը կարող պայքարել լավագույն քառյակում հայտնվելու համար, հատկապես, որ «Ալաշկերտը» կորցրած միավորներով մոտ է լավագույն քառյակին։

Խաղային առումով, կարծում եմ, որ երկու թիմերն էլ չեն փորձի ռիսկի դիմել։ Այո, «Ալաշկերտը» խաղալու է սեփական խաղադաշտում, բայց «Արարատի» դեմ դժվար թե բացվի։ Հյուրերն էլ կփորձեն ռիսկի չդիմել։

Գուցե երկու կողմերն էլ գոհ լինեն ոչ ոքի արդյունքից։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս խաղում շատ գոլեր չենք տեսնի և նույնիսկ փոքր ինչ ռիսկային տարբերակ եմ ընտրել՝ խաղի գոլերի տոտալը 2-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․27 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
14:00/30 նյմ
«Ալաշկերտ» – «Արարատ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ