«Ալ Ջազիրա» — «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 13 դկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլի «Ալ Ջազիրա» — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետն արդյունավետ խաղ է կանխատեսում:

Շատ էրի մոտ «Ալ Ջազիրա»-ն ասոցացվում է հեռուստաընկերության ցանցերի հետ, որը ժամանակին մեծ աղմուկ հանեց՝ հեռարձակելով Ուսամա բեն Լադենի ելույթները և Աֆղանստանում տեղի ունեցող պատերազմական գործողությունների բացառիկ կադրեր, այդ թվում նաև ուղիղ հեռարձակում: Սակայն դա, իհարկե, ֆուտբոլի հետ ինչ-որ կապ չունի: Նշեմ, թե ինչ ֆուտբոլիստներ են խաղացել «Ալ Ջազիրայի» կազմում, որպեսզի հասկանալի լինի, թե այն որքան լուրջ ակումբ է, չնայած որ հիմնվել է 1974 թվականին ու միացյալ Էմրիությունների առաջնությունում հաղթել է 2 անգամ: Թիմում խաղացել են, օրինակ, Միրկո Վուչինիչն ու Ջեֆերսոն Ֆարֆանը, քաջ հայտնի ֆուտբոլիստներ: Իսկ ավելի վաղ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեան և հոլանդացի Ֆիլիպ Կոկուն: Սա իհարկե պատմական ակնարկ էր «Ալ Ջազիրայի» մասին, որը 2017 թվականի աշխարհի ակումբային առաջնությունում հանդես է գալիս որպես տանտեր, այսինքն մրցանակ չի հաղթել ներքին առաջնությունում, այդ պատճառով հանդես է գալիս որպես նոմինալ տանտեր:

Այս թիմն ի տարբերություն «Ռեալի» բավական երկար ճանապարհ է անցել, թիմը մրցաշարի 1/8 եզրափակչում հաղթել է զելանդական «Օկլենդ Սիթիին», հաղթական գնդակը խփել է Ռոմարինյոն, Ռոնալդինյոյի և Ռոմարիոյի խառնուրդ անունով ֆուտբոլիստը: Քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով հաղթել է ճապոնական «Ուրավա Ռեդսին»: Այդ խաղում գոլի հեղինակ է դարձել Ալի Մաբհուտը, ով Միացյալ Էմիրությունների վերջին առաջնությունում 25 խաղում խփել է 24 գնդակ: Այստեղ է հանդես գալիս նաև Լասանա Դիարան, ով ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հանդիպմանը, քանզի մինչ այս ոչ մի անգամ չի խաղացել «Ալ Ջազիրայի» կազմում: «Ռեալի» կազմում փոփոխություններ չկան՝ Նավաս, Կարվախալ, Մարսելո, Ռամոս, ՎարանԿազեմիրո, Մոդրիչ, Կրոս, Խամես, ՌոնալդուԲենզեմա: Սա օպտիմալ ու լավագույն կազմն է, որը Զինեդին Զիդանը կարող է խաղադաշտ դուրս բերել: 

Շատերը հավատում են «Ռեալի» հաղթանակին, ես այդպիսի կանխատեսում չեմ անի, այլ կասեմ, որ խաղում կլինի տոտալ 2,5-ից շատ գոլ, ինչի համար սահմանված է 1,8 գործակից:

Օրդինար: Հաղթած
Աշխարհի ակումբային առաջնություն
21:00/13 դկտ
«Ալ Ջազիրա» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ