«Ալ-Ահլի» – «Վիդադ»։ Երափակիչում կլինեն գոլեր

23:00, 30 մյս 2022
Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մայիսի 30-ին կկայանա Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ կմրցեն եգիպտական «Ալ-Ահլին» ու Մարոկկոն ներկայացնող «Վիդադը»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով։

«Ալ-Ահլին» Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի 10-ակի հաղթող է։ Ընդ որում՝ եգիպտական թիմը մայրցամաքի գլխավոր ակումբային տիտղոսը նվաճել է վերջին 2 տարիներին։ «Վիդադը» մրցաշարի կրկնակի հաղթող է, նախորդ անգամ տիտղոս նվաճել է 2017-ին։

Նախորդ անգամ այս թիմերը հանդիպել են 2020-ին կայացած կիսաեզրափակիչում, որտեղ «Ալ-Ահլին» տարել է 2 հաղթանակ (2:0 և 3:1)։ Այս եզրափակիչում բուքմեյքերները գրեթե հավասար են գնահատում թիմերի շանսերը։ «Ալ-Ահլիի» հաղթանակը ստացել է 2,99 գործակից, «Վիդադինը»՝ 2,58, իսկ ոչ ոքին՝ 2,84։ Այսպիսի գործակիցները պայմանավորված են նրանով, որ «Վիդադը» խաղալու է տանը։

2 թիմերն էլ հրաշալի մարզավիճակում են մոտենում այս խաղին։ «Ալ-Ահլին» բոլոր մրցաշարերում միայն մեկ պարտություն է կրել վերջին 10 խաղերում, իսկ «Վիդադն» անպարտելի է Չեմպիոնների լիգայի խմբային փուլից (16 խաղ)։

Բուքմեյքերները չեն ակնկալում գոլառատ հանդիպում, սակայն կարծում եմ, որ կլինի հակառակը։ «Ալ-Ահլին» գոլ է խփել նախորդ 7 խաղերից 5-ում, «Վիդադը» ևս խնդիրներ չունի գոլ խփելու հարցում (6 խաղ անընդմեջ)։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Աֆրիկայի Չեմպիոնների լիգա
23:00/30 մյս
«Ալ-Ահլի» – «Վիդադ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ