«Այնտրախտ» – «Գլազգո Ռեյնջերս»: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 18 մյս 2022
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Այնտրախտ» – «Գլազգո Ռեյնջերս» Եվրոպա լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Առաջին եվրագավաթային եզրափակիչն ընթացիկ մրցաշրջանում: Եվ այն պետք է հետաքրքիր ստացվի: Չեմ կարծում, թե շատերը եզրափակիչում սպասում էին «Այնտրախտին» ու «Ռեյնջերսին»: Շոտլանդական ակումբը զարմացրեց բոլորին՝ մրցաշարից դուրս թողնելով «Լայպցիգին»: Երկրպագուների անհավանական պայքար է լինելու: Երկու թիմերի ֆաները հիանալի մթնոլորտ կապահովեն: Հանդիպումը դրանից ավելի կշահի:

Ամեն դեպքում, կարծում եմ, որ «Այնտրախտը» կարգով ավելի բարձր թիմ է և ավելի պատրաստված: Գերմանական կոլեկտիվն ավելի լուրջ կազմ ունի, քան մրցակիցը: «Այնտրախտը» կարողանում է գեղեցիկ կոմբինացիաներ կազմակերպել: Ֆրանկֆուրտի տեխնիկան ակնհայտ երևաց «Բարսելոնայի» հետ հանդիպումներում: Նույնը կարելի է ասել «Վեսթ Հեմի» հետ դիմակայության մասին: «Ռեյնջերսն» ավեի ուղղահայաց թիմ է, ինչպես «Վեսթ Հեմը», ուղղակի, կատարողների մակարդակն է մի փոքր ցածր:

Այդ պատճառով էլ նախապատվությունը տալիս եմ «Այնտրախտին»: Ստադիոնի մթնոլորտը հիանալի է լինելու, բայց ոչ այնպիսին, ինչպես «Ռեյնջերների» հարազատ ստադիոնում, որտեղ շոտլանդացիներն ավելի ուժեղ են: Արտագնա խաղերում «Ռեյնջերսն» այնքան էլ լավը չէ ու մեկ անգամ չէ, որ պարտվել է:

Ընտրում եմ «Այնտրախտի» (-1) ֆորա խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
23:00/18 մյս
«Այնտրախտ» – «Ռեյնջերս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ