«Այնտրախտ» – «Քյոլն»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:30, 21 օգս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Այնտրախտ» – «Քյոլն» Գերմանիայի առաջնության 3-ին տուրի հանդիպման վերաբերյալ։

Անցած մրցաշրջանում Եվրոպա լիգայի գավաթը բարձրացնելը մի փոքր լուսավորեց «Այնտրախտի» տրամադրությունը. Բունդեսլիգայում 2016/17 մրցաշրջանից ի վեր Ֆրանկֆուրտի թիմը վատագույն ելույթն ունեցավ՝ գրավելով 11-րդ տեղը: Նոր մրցաշրջանից առաջ նրանք կցանկանան, որ այս անգամ ավելի տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեն ներքին առաջնությունում, առաջին երկու տուրում թիմը նույնիսկ հաղթանակ չունի՝ մեկական ոչ-ոքի ու պարտություն։ Հավանաբար սա է պատճառը, որ անցյալ շաբաթ Բեռլինի «Հերտայի» հետ խաղից հետո «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասներն ասել էր, որ իր թիմը չպետք է միշտ խոսի Եվրոպայի մասին, քանի որ դեռ պետք է վերականգնել հաղթողի հոգեբանությունը։ Սարսափելի է, բայց Գլասների թիմը Բունդեսլիգայում չի հաղթում մարտից։ Նրանք այսպիսի շարք վերջին անգամ ունեցել են հեռավոր 1983/84 մրցաշրջանում (16 խաղ):

«Քյոլնի» ճամբարում ամեն ինչ շատ ավելի ուրախ է։ «Այծերը» երկու անգամ բնավորություն ցույց տվեցին «Լեյպցիգի» հետ խաղում՝ ապահովելով մարտական ոչ-ոքի՝ 2։2: Այժմ «Քյոլնը» հույս կունենա Բունդեսլիգայի իր անպարտելի մեկնարկը երկարաձգել մինչև երեք հանդիպման։ Սակայն կա խանգարող հանգամանք. Ֆրանկֆուրտում կայացած վերջին 7 խաղերից 5-ում «Քյոլնը» հեռացել է գլխիկոր։ Այնուամենայնիվ, Շտեֆեն Բաումգարտի օրոք, «Քյոլնը» հարձակման գծում գործում է անհամեմատ ավելի լավ, քան նախորդ տարի։ Թիմը Բունդեսլիգայում խփել է 5 գոլ ու կատարել է 16 հարված դարպասին։ Ավելի տպավորիչ է միայն Մյունխենի «Բավարիայի» ցուցանիշը։

Երկար ժամանակ է՝ Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ չի դարձել։ Տեղական ԶԼՄ-ները պնդում են, որ մեր հարձակվողը լավ աշխատում է։ Բացի դրանից՝ հիմնական կազմում հայտնվելու նրա գլխավոր մրցակից Մոդեստը հեռացել է «Բորուսիա Դորտմունդ»։ Եկել է Ադամյանի՝ գոլ խփելու ժամանակը։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
17:30/21 օգս
«Այնտրախտ» - «Քյոլն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ