«Այնտրախտ» – «Բարսելոնա». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 07 ապր 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» միջև Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Եվրոպա լիգայի խաղարկությունում ևս մեկնարկում է քառորդ եզրափակիչը: Մնացած ութ թիմերից առանձնանում է մեկը՝ կատալոնական «Բարսելոնան»: Առանձնանում է առաջին հերթին նրանով, որ այս մրցաշարի մակարդակի թիմ չէ: Հանգամանքների բերումով իսպանական գրանդը հայտնվեց նշանակությամբ երկրորդ եվրագավաթում, ինչը ստեղծված իրավիճակում թերևս ձեռնտու էր ակումբին նախկին փառքը վերադարձնող Չավիին:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը պարզապես անհավանական ժամկետում ոտքի կանգնեցրեց թիմը, որը ներքին մրցաշարերին զուգահեռ առաջ շարժվեց Եվրոպա լիգայում: Այստեղ դա անելն անհամեմատ հեշտ էր, քան Չեմպիոնների լիգայում: Թիմ կառուցելու գործընթացում սա երևի ամենահարմար տարբերակն էր, և Չավին փայլուն է օգտագործում շանսը: Բացի այդ, «Բարսան» չի հաղթել Եվրոպա լիգայում. հընթացս կարելի է նաև այդ բացը լրացնել: Քառորդ եզրափակիչում արդեն կասկած չկա, որ «կապտանռնագույնները» մրցաշարի հաղթողի կոչման գլխավոր ֆավորիտ են: Ու դա պնդել կարելի է ոչ միայն «Բարսելոնայի» անունը հաշվի առնելով: Կատալոնացիները ուղղակի հիասքանչ ֆուտբոլ են ցուցադրում, որով կարող էին եղանակ ստեղծել անգամ Չեմպիոնների լիգայում:

Կիսաեզրափակիչի ճանապարհին Չավիի թիմը կհանդիպի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Գերմանական ակումբի համար մրցաշրջան արտասովոր կերպով ավարտելու միակ տարբերակը հենց Եվրոպա լիգայում հաղթելն է կամ գոնե եզրափակիչ հասնելը: Բունդեսլիգայում ֆրանկֆուրտցիները պայքարում են նույն Եվրոպա լիգայում կամ Կոնֆերենցիաների լիգայում հայտնվելու համար և այդ գործընթացում, մեղմ ասած, տարօրինակ էր տնային գոլազուրկ ոչ-ոքին ակնհայտ հետնապահ «Գյորտեր Ֆյուրտի» հետ: Իհարկե, կարելի է ենթադրել, որ Օլիվեր Գլազների թիմը մտքերով «Բարսելոնայի» հետ խաղում էր, բայց դա թույլ արդարացում է: Վերջին շրջանում «Այնտրախտը» սերիաներով է խաղում. երեք անընդմեջ պարտությանը հետևեց երեք անընդմեջ հաղթանակ: Իսկ վերջին երեք խաղում եղան ոչ-ոքիներ, ընդ որում վերջին երկուսը՝ գոլազուրկ: Ստացվում է, որ վերջին վեց խաղում թիմն անպարտելի է, բայց հպարտանալու առիթ, մի տեսակ, չկա:

«Բարսելոնան» և «Այնտրախտը» հանդիպելու են առաջին անգամ: Ու հենց առաջին խաղում, Ֆրանկֆուրտում, պետք է զգացվի տարբերությունն այս թիմերի միջև: Կատալոնացիները շատ ավելի լավ վիճակում են և կարծում եմ, որ դիմակայությունը կսկսեն վստահ արտագնա հաղթանակով:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
23:00/7 ապր
«Այնտրախտ» - «Բարսելոնա»   
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ