«Այնտրախտ» – «Բայեր»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

19:30, 05 մյս 2024
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի», «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսեյ Գասիլինը կանխատեսում է արել «Այնտրախտ» – «Բայեր» Գերմանիայի Բունդեսլիգայի 32-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Այնտրախտը» 45 միավորով 6-րդ տեղում է։ Թիմն այլևս չի կարող Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, սակայն կարող է զրկվել եվրագավաթային տեղերից, եթե շարունակի անկայուն արդյունքներ գրանցել։ Վերջին 5 խաղերում թիմը 2 ոչ-ոքի է գրանցել ու 2 պարտություն կրել։ Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմը խնդիրներ ունի պաշտպանությունում և շատ գոլեր է բաց թողնում։ Հարձակման գծում էլ թիմն արդյունավետ չէ։ Բայց պետք է ընդգծել Յուգո Էկիտիկեին, որը գերմանական ակումբ է տեղափոխվել ՊՍԺ-ից։ Երիտասարդ ֆրանսիացին լավ է հարմարվել թիմին և գոլ է խփել նախորդ 2 հանդիպումներում։

Իհարկե, «Արծիվները» ֆավորիտ չեն համարվում, բայց տնային նախորդ հանդիպումներում «Այնտրախտը» հաղթել է «Բայերին»։

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի մարզավիճակի մասին կարելի է նույնիսկ չխոսել։ Գերմանիայի նորընծա չեմպիոնը շատ լավ հանդես է գալիս նաև Եվրոպա լիգայում, որտեղ կիսաեզրափակիչի առաջին խաղում 2։0 հաշվով առավելության է հասել «Ռոմայի» նկատմամբ։ «Բայերը» հրաշքներ է գործում։

«Բայերը» փորձում է ուրախացնել երկրպագուներին և պահել անպարտելի հանդիպումների շարքը։ Թիմն առաջնության նախորդ 2 հանդիպումները ոչ-ոքի է ավարտել։

Ընտրում եմ ոչ-ոքի (X) և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 5․20 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
19:30/5 մյս
«Այնտրախտ» – «Բայեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ