«Այնթրախտ» – «Բետիս»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:55, 17 մրտ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Այնթրախտ» – «Բետիս» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

«Այնթրախտն» ընդունելու է «Բետիսին»: Առաջին մրցավեճում ֆրանկֆուրտցիներն ավելի ուժեղ էին և հաղթեցին 2:1 հաշով, բայց չիրացրին 11 մետրանոցը: «Բետիսը» ծանր գրաֆիկ ունի և պատահական չէ, որ թիմն աստիճանաբար կորցնում է շնչառությունը: Իսպանիայի առաջնության նախորդ տուրում Մանուել Պելեգրինիի տղաները բավականին էներգիա ծախսեցին «Աթլետիկի» հետ խաղում, բայց կարողացան հաղթել: Չնայած նրան, որ չիլիացի մասնագետը ռոտացիա է կիրառում, նկատելի է, որ «Բետիսը» չունի այն փայլը, ինչ աշնանն ու ձմռան սկզբին: Սևիլիացիների առջևի գծում չկա այն սրությունը, ինչ մի քանի ամիս առաջ:

«Բետիսն» առանց կորուստների է մոտենում այս դիմակայությանը: Բոլոր խաղացողները շարքում են:

«Այնթրախտը» հարձակողական ֆուտբոլ դավանող թիմ է և մրցակիցներին թույլ է տալիս պահեր ստեղծել իր դարպասի մոտ: Այնպես որ, գոլառատ խաղ եմ սպասում: Կփորձեմ կրկնել առաջին մրցավեճի տարբերակս: Կրկին ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
23:55/17 մրտ
«Այնթրախտ» – «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ