«Այաքս» – «Սպորտինգ»․ կանխատեսում և խաղադրույք

23:55, 07 դկտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Այաքսը» կհյուրընկալի «Սպորտինգին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Այաքսը» 5 խաղից հետո 5 հաղթանակ է տարել՝ ընդհանուր 16։3 հաշվով։ «Սպորտինգն» էլ կարողացել է ապահովել 2-րդ տեղը՝ չնայած մեկնարկային երկու տուրերում կրած պարտություններին։ Լիսաբոնը ներակայացնող թիմն առաջին խաղում պարտվել էր «Այաքսին» 0։5, իսկ Դորտմունդի «Բորուսիային»՝ 0։1 հաշվով։ Սակայն «Բեշիքթաշի» նկատմամբ 2 հաղթանակները և «Բորուսիայի» նկատմամբ ռևանշը (3:1) «Սպորտինգի» համար ապահովեցին խմբում 2-րդ տեղը։

Երկու թիմերն էլ այս խաղին մոտենում են շատ լավ մարզավիճակով։ «Այաքսը» վերջին 10 խաղում անպարտելի է (8 հաղթանակ և 2 ոչ ոքի)։ Նիդերլանդների առաջնության նախորդ տուրում թիմը 5։0 հաշվով ջախջախել էր «Վիլեմ Երկրորդին»։

«Սպորտինգն» անպարտելի է վերջին 12 խաղում։ Դեկտեմբերի 3-ին Լիսաբոնի դերբիում թիմը 3։1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Բենֆիկայի» նկատմամբ։ Այս հաղթանակի շնորհիվ «Սպորտինգը» հավասարվեց առաջատար «Պորտուին»։

Բուքմեյքերներն այս խաղում ֆավորիտ են համարում «Այաքսին», որի հաղթանակի համար սահմանվել է 1․54 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 4․84, իսկ հյուրերի հաղթանակը՝ 6․20 գործակիցը։

Այս խաղի համար հետաքրքիր տարբերակ է գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը, որի համար սահմանվել է 1․90 գործակիցը։ «Այաքսը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում միջինը 3 գոլ է խփում յուրաքանչյուր խաղում, իսկ «Սպորտինգը» 5 խաղում 12 գոլ է խփել։

Կարծում եմ, որ արդյունքի առումով ճնշում չի լինի թիմերի վրա և գոլառատ հանդիպման ականատես կլինենք։ Ընտրում եմ գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը՝ 1․90 գործկացով։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:55/7 դկտ
«Այաքս» – «Սպորտինգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ