«Այաքս» – ՊՍՎ: Արտյոմ Սլիցկիի կանխատեսումը

22:00, 30 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» խաղադրույքների և կանխատեսումների բաժնի ղեկավար Արտյոմ Սլիցկին կանխատեսում է արել «Այաքս» – «ՊՍՎ Էյնդհովեն» Նիդերլանդների Սուպերգավաթի խաղարկության հանդիպման վերաբերյալ:

Այս անգամ ուշադրությունը սևեռենք հոլանդական ֆուտբոլին: Սուպերգավաթի խաղարկությունում հանդիպելու են գրանդները՝ ՊՍՎ-ն և «Այաքսը»:

Ֆավորիտն «Այաքսն» է: Բայց այստեղ ամեն ինչ միանշանակ չէ: Առաջին հերթին պետք է հաշվի առնել «Այաքսի» կորուստները, որոնք բավականին շատ են: Բայց գլխավոր կորուստը մարզիչ Էրիկ Տեն Հագն է, որը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբ է տեղափոխվել նաև Լիսանդրո Մարտինեսը: Սեբաստյան Ալերը «Բորուսիայում» է, Ռայան Գրավենբերխը՝ «Բավարիայում»:

Չէի ասի, թե հեռացած ֆուտբոլիստներին ակումբը համարժեք փոխարինողներ է գտել: Թերևս, կարելի է նշել միայն Ստիվեն Բերգվեյնին: Նորեկներ կան, բայց առայժմ հայտնի չեն ֆուտբոլային հանրությանը: Մտավախություն կա, որ այս ամենը կարող է բացասաբար անդրադառնալ «Այաքսի» վրա:

Նախորդ մրցաշրջանում այս թիմերը կրկին հանդիպեցին Սուպերգավաթի խաղում: Այդ ժամանակ «Այաքսը» ջախջախիչ պարտություն կրեց 0:4 հաշվով: Այժմ ՊՍՎ-ն գլխավորել է Ռուդ վան Նիստելրոյը, որը հիանալի ֆուտբոլիստ էր, իսկ հիմա կտեսնենք, թե ինչի է ընդունակ որպես մարզիչ: ՊՍՎ-ն ձեռք է բերել Լյուկ դե Յոնգին, որն այնքան էլ շատ խաղաժամանակ չուներ «Բարսելոնայում»: Սակայն թիմից հեռացել են իսրայելցի Զահավին և Մարիո Գյոտցեն, բայց եկել է Գուս Տիլը: Վերջինս հիանալի մրցաշրջան անցկացրեց «Ֆեյենորդում»:

Իմ կարծիքով՝ ՊՍՎ-ն հզորացել է ու կարող է նաև չպարտվել: Բայց ռիսկի չեմ գնա ու կընտրեմ ՊՍՎ-ի (+1) ֆորա խաղադրույքը:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Նիդերլանդների Սուպերգավաթ
22:00/30 հլս
«Այաքս» – ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ