«Այաքս» – ՊՍՎ։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 30 հլս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Այաքս» – «ՊՍՎ Էյնդհովեն» Նիդերլանդների Սուպերգավաթի հանդիպման վերաբերյալ։

Նիդերլանդներում 2022-23 մրցաշրջանը մեկնարկում է Սուպերգավաթի թոփ դիմակայությամբ. հոլանդական դասական դիմակայությունում կմրցեն գործող չեմպիոն «Այաքսն» ու գավաթակիր ՊՍՎ-ն։ Այս թիմերը տվյալ մրցանակը վիճարկում էին նաև նախորդ տարի։ Էյնդհովենից ժամանած ֆուտբոլիստներն Ամստերդամում ջախջախեցին «Այաքսին» 4։0 հաշվով։ Փորձենք հասկանալ ուժերի հարաբերակցությունն այս պահի դրությամբ։

Այս ամռանը «Այաքսը» կորցրեց իր չեմպիոնական կազմի մի շարք առաջատարների.  Լիսանդրո Մարտինեսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ «Բավարիայի» կազմը համալրել են Նուսեր Մազրաուին ու Ռայան Գրավենբերխը։ Ամստերդամյան ակումբն ամռանը կորցրեց իր գլխավոր ռմբարկուին. Սեբաստիան Ալերը գնաց պաշտպանելու Դորտմունդի «Բորուսիայի» գույները: Ակնհայտ է, որ թիմը թուլացել է, և այժմ «Այաքսին» նկատելիորեն ավելի դժվար է լինելու։ Չենք մոռանում նաև մարզչական շտաբի փոփոխության մասին. Էրիկ տեն Հագի փոխարեն «Այաքսի» մարզիչ է նշանակվել Ալֆրեդ Շրոյդերը։ Նոր մասնագետի ղեկավարությամբ Էրեդիվիզիայի գործող չեմպիոնն անցկացրել է 6 ընկերական հանդիպում, որոնք բավականին արդյունավետ են ստացվել։ Բոլոր խաղերում «Այաքսը» խփել է առնվազն 2 գնդակ, հաղթել է 5-ում և միայն «Պադերբորնին» է պարտվել 2։5 հաշվով։

ՊՍՎ-ի ղեկավարությունը շատ ակտիվ է ամառային տրանսֆերային այս պատուհանի ժամանակ։ Այժմ Էյնդհովենի կազմում ելույթ կունենան Գուս Տիլը, Լյուկ դե Յոնգն ու Խավի Սիմոնսը։ Իհարկե, այս նորեկները կարող են բարելավել թիմի խաղը, իսկ նրանց կղեկավարի ոչ վաղ անցյալում անվանի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը։ Նորանշանակ մարզիչը Շրյոդերի պես 6 հանդիպում է անցկացրել, հաղթել է 4-ում։

Հետաքրքիր է, որ «Այաքսի» և ՊՍՎ-ի միջև կայացած վերջին 7 հանդիպումներից 6-ում խփվել է առնվազն 3 գոլ, իսկ ՊՍՎ-ն առհասարակ բոլոր մրցաշարերում իր վերջին 9 խաղերից 8-ում խփել է առաջին գոլը։ Կարծում եմ, որ հիմա ՊՍՎ-ն ավելի նախընտրելի վիճակում է։ Եթե ​​նայեք երկու ակումբների տրանսֆերներին, ապա «Այաքսի» ներուժը նկատելիորեն ցածր է նախորդ մրցաշրջանի համեմատ։ Ենթադրում եմ, որ այս անգամ էլ ՊՍՎ-ն կխփի առաջին գոլը, ընդ որում՝ առաջին կեսում։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Նիդերլանդների Սուպերգավաթ
22:00/30 հլս
«Այաքս» – ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ