«Այաքս» — «Նիցա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 02 օգս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Այաքս» — «Նիցա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ գոլառատ խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով:

«Այաքսն» ու «Նիցան» դեռ չեն մեկնարկել իրենց առաջնություններում: «Նիցայի» դեմ առաջին խաղից հետո հոլանդացիները «Հալլի» հետ ընկերական խաղ անցկացրեցին, խաղացին 3:3, թեպետ հաշվի մեջ առջևում էին (3:1): Բայց ամստերդամցիները թույլ տվեցին Լեոնիդ Սլուցկու թիմին ռևանշի հասնել: Հասկանալի է, որ կազմը թուլացած էր, շատ փոխարինումներ եղան, բայց «Այաքսի» պաշտպանությունը բազմաթիվ խնդիրներ ունի:

Թիմերը կարող են փոխանակվել գոլերով: Կարծում եմ, որ «Նիցայի» համար տարբերություն չկա, թե որտեղ է պատասխան խաղը՝ տանը, թե դրսում: Թիմը լավ հարձակում ու բարձրակարգ կատարողներ ունի: Ամստերդամում ֆրանսիացիները կարող են գոլ խփել: «Այաքսն» ավանդաբար սեփական երկրպագուների առաջ լավ է հանդես գալիս: Այստեղ արժե վերցնել «երկուսն էլ կխփեն» տարբերակը՝ 1,75 գործակից: Բայց կարծում եմ, որ այս անգամ 1:1 չի լինի: Կամ կողմերից մեկը կհաղթի 2:1 կամ 3:1 հաշվով, կամ կլինի արդյունավետ ոչ-ոքի՝ 2:2, և այդ դեպքում «Նիցան» կանցնի հաջորդ փուլ: Այնպես որ, 1,99 գործակցով վերցնում եմ նաև «երկուսն էլ կխփեն և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, որակավորման 3-րդ փուլ
22:45/2 օգս
«Այաքս» — «Նիցա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ՉԼ, որակավորման 3-րդ փուլ
22:45/2 օգս
«Այաքս» — «Նիցա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ