Այաքս — Մանչեսթեր Յունայթեդ

22:45, 24 մյս 2017

Ողջույն բոլորին։ Այսօր խաղում է Մանչեստրը և իհարկե մենք բոլորս դիտելու ենք խաղը, քանզի Հենոն լինելու է մեկնարկային կազմում, իսկ խաղը ավելին քան որոշիչ է, չէ որ սա Մանչի միակ հույսն է, որը կարող է ճանապարհ բացել դեպի Չեմպիոնների Լիգա։ Այաքսի մի փոքր այլ պատմություն է՝ նրանք արդեն վաստակել են իրենց տեղը Չեմպիոնների Լիգայում, իսկ այսօրվա մրցավեճը դիտարկվում է, որպես Եվրոպական բարձր մակարդակի մրցանակ։ Այս առումով “Աստծո Որդիները” ունեն մոտիվացիոն առավելություն։ Եթե պարտվեն նրանց չեն քննադատի, իսկ եթե հաղթեն, ապա երիտասարդ ֆուտոլիստներից շատերը կհամտեսեն գավաթակիր լինելու բերկրանքը։ Ի դեպ չեմ կասկածում, որ “Ամստերդամյան մանկապարտեզը” ցուցադրելու է հարձակվողական խաղ, իսկ երիտասարդները պայքարելու են մինչև վերջ, նույնիսկ եթե խաղի ելքը արդեն պարզ լինի, նրանք չեն հանձնվի։ Ամբողջ աշխարհը դիտելու է այս մենամարտը և ֆուտբոլային ագենտները ունեն վերջին հնարավորությունը որսելու պատանի տաղանդների, տղանենրն էլ իրենց հերթին պիտի ցուցադրեն բոլոր կարողությունները։
Մանչը նորից ունի կադրային խնդիրներ, հատկապես պաշտպանությունում, ինչը չի կարող չարտացոլվել խաղի ելքի վրա։ Բացի Հենոյից, Մանչի կազմում կարելի է առանձնացնել միայն
Ռեշֆորդին, ով ոչ մի առավելություն չունի Այաքսի ֆուտբոլիստների նկատմամբ, օրինակ 19-ամյա դանիացի հարձակվող Կասպեր Դոլբերգը ավելի ուժեղ է հարձակման կրակագծում։ Մյուս “Անգլիացիները” չեն ցուցադևրում իրենց տրանսֆերային արժեքներին արժանի ֆուտբոլ։
Չեմ հասկանում ինչու բուքմեյքերները չեն հավատում գոլերի հավանականությանը։ Ես համոզված եմ, որ երկու թիմերն էլ առնվազն մեկ անգամ կհասնեն հաջողության, իսկ խաղադրույքին առավել գործակից տալու միտւմով ավելացնում եմ նաև տոտալ շա 2.5 տարբերակը։
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Չխաղարկված
22:45/24 մյս
Այաքս Ամստերդամ - Մանչեսթեր Յունայթեդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ