Մուտք

«Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ». Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը

15:05, 24 Մայիսի 2017
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը կանխատեսում է արել Ստոկհոլմի «Ֆրենդս» մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի «Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ ամստերդամյան ակումբը կկարողանա հիմնական ժամանակում հաղթանակ տանել ու տիրել բաղձալի գավաթին: 

Կիսվել:

Նախ նշեմ, որ շատ ուրախ եմ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդին» և «Այաքսին» տեսնելու համար: «Յունայթեդի» դեպքում ուրախ եմ, քանի որ իրական հնարավորություն կա, որպեսզի հայ ֆուտբոլիստը դառնա Եվրոպա լիգայի գավաթակիր, իսկ «Այաքսի» դեպքում ուրախ եմ, քանի որ ընթացիկ մրցաշրջանում հիանալի տպավորություն է թողնում: Այսօրվա խաղում անգլիական ակումբի համար, միանշանակ, մեծ կորուստ են բացակայող ֆուտբոլիստները, որոնց ներկայությունը փոքր-ինչ կհեշտացներ «Յունայթեդի» գործը: Սակայն Մոուրինյոյի թիմն ամեն ինչ կանի, որպեսզի Պրեմիեր լիգայի ձախողված մրցաշրջանը փոխհատուցի եվրագավաթով: Նույնը կփորձի անել նաև «Այաքսը»: Հոլանդիայում չեմպիոնի տիտղոսը զիջելուց հետո «Այաքսի» ֆուտբոլիստներն ամբողջությամբ կենտրոնացած են այսօրվա խաղի վրա: Անկեղծ ասած՝ ինձ ավելի շատ տպավորում է հենց հոլանդական ակումբը: Եթե փորձենք նայել միայն խաղային տեսանկյունից, ապա «Այաքսի» հնարավորություններն ավելի մեծ են: Այստեղ արդեն վճռորոշ կարող է լինել փորձը, որը միգուցե «Յունայթեդի» ֆուտբոլիստների մոտ ավելին է: Բոլորիս մեծագույն ցանկությունն է՝ Եվրոպա լիգայի գավաթը Մխիթարյանի գլխավերեւում տեսնելը, բայց կարծում եմ, որ այսօրվա խաղում կհաղթի «Այաքսը»: Կանխատեսումս՝ «Այաքսի» հաղթանակը հիմնական ժամանակում:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, եզրափակիչ
22:45/24 մյս
«Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Եվրոպա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Յուվենտուս» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
15:05, 24 Մայիսի 2017
«Լայպցիգ» – «Բորուսիա Դ․»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
15:05, 24 Մայիսի 2017
«Շիրակ» – «Նոա»։ Կանխատեսում և խաղադրույք
15:05, 24 Մայիսի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ