«Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/FOjz4Mi8h3I
Բոլորին ողջույն: «Այաքսն» ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում»: «Ընկերների արենա», բայց դժվար թե սա ընկերական հանդիպում կստացվի: Հասկանալի է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս խաղում ֆավորիտ է: «Ամստերդամի մանկապարտեզը», ինչպես անվանում են այս թիմին, գործնականում անփորձ է: Լասսե Շոնեն ամենափորձառու ֆուտբոլիստն է, ով 30 տարեկան է: Միևնույն ժամանակ «Այաքսի» միջին տարիքը 20-21 տարեկան է: Կարո՞ղ են երերալ: Կարող են ! Մարզիչը՝ Պետեր Բոշը, ևս գործնականում այսպիսի լուրջ մեծ հանդիպումների փորձ չունի:
«Մանչեսթերն» այս առումով ահռելի առավելություն ունի՝ և՛ Ժոզե Մոուրինյոյի տիտղոսակիր լինելու, և՛ իր խաղացողների կարգի տեսանկյունից: «Մանչեսթերը» հասկանում է, թե ինչ հարց է դրված: Տեսեք, թե ինչպես է կյանքում ամեն ինչ փոխվում: Չորս տարի առաջ, երբ Ժոզե Մոուրինյոն եկավ «Չելսի» Ռաֆաել Բենիտեսի փոխարեն, իսկ այդ տարի «Չելսին» հաղթել էր Եվրոպա լիգան, առաջինը, որն ասաց Մոուրինյոն. «Չէի ցանկանա հաղթել Եվրոպա լիգան ու չէի ուզի, որպեսզի իմ ֆուտբոլիստները մասնակցեին այդ մրցաշարում», քանի որ, ինչպես նա է արտահայտվում, դա երկրորդական մրցաշար է, այն մեծ ֆուտբոլիստների համար չէ: Անցել է չորս տարի, և Ժոզե Մոուրինյոն ասում է, որ մենք բոլորս երջանիկ կլինենք ու կերջանկացնենք մեծ քանակությամբ մարդկանց, եթե հաղթենք Եվրոպա լիգան:
«Մանչեսթերին», իհարկե, անպայման պետք է հաղթել, որպեսզի հայտնվեն Չեմպիոնների լիգայում, միանգամից երկրորդ զամբյուղում: «Մանչեսթերը», ինչպես ինձ է թվում, լավ ռեսուրսներ ու հեռանկարներ ունի դրա համար: Կարծում եմ՝ «Մանչեսթերը» հասկանում է, որ մրցավազքերն այս «Այաքսի» հետ անիմաստ է, թիմը շատ երիտասարդ է, թեթև, և ես կարծում եմ, որ սա այսպես «չորանոց» կլինի՝ տիպիկ Ժոզե Մոուրինյոյից: Վեց հոգի հետևում, հանգիստ դուրս կհանեն գնդակը, որտեղ հարմար է, և չորսն առջևում, երբեմն հինգերորդն էլ կմիանա, ինչ-որ բան կմտածեն հենց խաղացողների անհատական կարգի հաշվին՝ կամ Մխիթարյանը, կամ Լինգարդը, կամ Ռեշֆորդը: Ով էլ հայտնվի առջևում, իհարկե, նրանք ինչ-որ բան այս խաղում կարող են նկարել: Կարծում եմ, որ «Մանչեսթերը», ամենայն հավանականությամբ, գոլ բաց չի թողնի, դե և, կարող է, խփել մեկ-երկուսը կրկին անհատական վարպետության հաշվին:
Իմ կանխատեսում Ստոկհոլմում Եվրոպա լիգայի եզրափակչի վերաբերյալ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը տոտալ քչով: Տոտալը կարող եք ընտրել ինքներդ, քանի որ Winline-ը տալիս է հարուստ լայնույթ, և այստեղ կարելի է նույնիսկ ընտրել տոտալ 4,5-ից քիչը ոչ վատ՝ 1,99 գործակցով, 3,5-ից քիչը՝ 2,33, և 2,5-ից քիչը՝ դրա համար ընդհանրապես տալիս են 2,67: Ընտրում եմ միջին տարբերակը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը տոտալ 3,5-ից քիչ գոլով:
Ահա այսպիսին է իմ կանխատեսումը Եվրոպա լիգայի եզրափակչի վերաբերյալ: Խոսել եմ Նոբել Առուստամյանի հետ, նա գնացել է մեկնաբանելու այդ հանդիպումը, խոստացել է ապահովել ճիշտ արդյունքը: Բաժանորդագրվեք «Բուքմեյքերների Ռեյտինգի» Youtube ալիքին, դե և չմոռանաք, որ «Բուքմեյքերների Ռեյտինգի» կանխատեսողների թիմի բոլոր կանխատեսումները հենց այնտեղ են: Չաո, դիտում ենք ֆուտբոլ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: