«Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ». Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 24 մյս 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Ստոկհոլմի «Ֆրենդս» մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի «Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում թիմերը կփոխանակվեն խփած գնդակներով և գոլառատ խաղ կլինի: 

Ոչ սովորական եզրափակիչ Եվրոպա լիգայում: Չեմ կարծում, որ շատերն էին սպասում տեսնել ամստերդամյան երիտասարդ թիմին, բայց ակումբը հասել է մինչև որոշիչ հանդիպումը, նշանակում է, արժանացել է: Ամեն ինչ արժանիորեն է: «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի աստղային կազմ ունենալու համար համարվում է խաղի ֆավորիտ: Բայց չեմ կարծում, որ այստեղ ամեն ինչ այդքան միանշանակ է: «Այաքսին» արդեն ոչ մեկ անգամ են հաշվից դուրս հանել: Միևնույն ժամանակ մենք տեսել ենք, թե ինչպես է «ՄՅՈՒ»-ն տանջվում մրցաշարի յուրաքանչյուր փուլում:

Ակնհայտ է, որ «Մանչեսթերն» ինքը բացվել չի պատրաստվում, կաշխատի հավաքված խաղալ: Ընդհանուր առմամբ, Մոուրինյոն ինչպես միշտ սպասելու է, որ մրցակիցը սխալվի: Իսկ այնպիսի թիմը, ինչպիսին «Այաքսն» է, սխալվում է բավական հաճախ: Չեմ կարծում, որ «Այաքսին» արժե ներքաշվել այդ տակտիկական խաղերում: Թիմին պետք է խաղալ էմոցիոնալ, ի սրտե: Պետք կլինի սրել խաղը: Միայն գրոհների փոխանակմամբ, հարվածներով «Այաքսը» շանս կունենա: Կարծում եմ, որ ամստերդամցիները ռիսկի կդիմեն, դա նրանց բնավորության մեջ է, և մենք կստանանք բավական ինտրիգային հանդիպում, որում քիչ խփված գնդակներ չեն լինի:

Ռիսկի եմ դիմում խաղադրույք կատարել «երկու թիմերն էլ գոլ կխփեն ու տոտալ 2,5 գնդակից շատ» տարբերակի վրա:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, եզրափակիչ
22:45/24 մյս
«Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ