«Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ». Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

22:45, 24 մյս 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի եզրափակչի «Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով և ոչ-ոքի կգրանցվի:

https://youtu.be/SZrc1LuPOaY

«Մանչեսթեր Յունայթեդի» համար սա շատ կարևոր հանդիպում է, քանի որ թիմն ԱՊԼ-ն ավարտեց 6-րդ հորիզոնականում: Միայն հաղթանակը մանկունյացիներին Չեմպիոնների լիգայի մասնակից կդարձնի, իսկ դա ոչ միայն հեղինակության հարց է, այլ նաև լրացուցիչ 60 միլիոն ֆունտ եկամուտ, նոր ֆուտբոլիստներ գնելու հնարավորություն, որոնցից շատերը սպասում են վերջին փուլին, որպեսզի իմանան՝ խաղալու է թիմը Չեմպիոնների լիգայում, թե ոչ:

Ինչ վերաբերում է «ՄՅու»-ին, ապա այստեղ հարցերը շատ են: Դժվար թե այնպիսի երկրպագուներ լինեն, ովքեր այս մրցաշրջանում հաճույք են ստացել «Յունայթեդի» խաղից: Թիմը բարդ կադրային խնդիրներ ունի: Իբրահիմովիչը չի խաղա, Ռոխոն, ով այս մրցաշրջանում թիմի լավագույններից էր, նույնպես չի խաղա, Յանգն ու Շոուն բաց կթողնեն եզրափակիչը, որոնցից մեկը կարող էր պաշտպանության ձախ եզրում խաղալ, բայց այնտեղ հավանաբար կլինի Դարմիանը:

Ինչ վերաբերում է «Այաքսին», ապա սա արագ, ակտիվ պրեսինգի դիմող ու լավ հարձկաման եզրեր ունեցող թիմ է, բայց պաշտպանությունում խնդիրներ կան: Հարազատ պատերից դուրս «Այաքսը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ամեն խաղում միջինը 2 գոլ է բաց թողնում: Եթե հիշենք «Լիոնի» դեմ խաղը, ապա ֆրանսիացիները հոլանդացիների դարպասին բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեցին: Գրեթե բոլոր բարձրից փոխանցումները վտանգավոր էին: Կենտրոնական պաշտպանների զույգն ակնհայտ ձախողվեց:

Ինչ վերաբերում է խաղին, ապա կարծում եմ, որ Մոուրինյոն կճնշի մրցակցին: Կարծում եմ, որ հարձակման եզրերը ակտիվ կօգտագործվեն: Այնտեղ հավանաբար կլինեն Մխիթարյանն ու Լինգարդը: Ֆելաինին ու Պոգբան կգնան առաջ և կօգնեն հարձակմանը, հնարավորության դեպքում կեզրափակեն բարձրից փոխանցումները: Ստանդարտների ժամանակ այս 2 բարձրահասակ ֆուտբոլիստները կգնան «Այաքսի» տուգանային հրապարակ:

Կարծում եմ, որ «ՄՅու»-ն նվազագույնը 1 գոլ կխփի, բայց նվազագույնը 1 անգամ էլ բաց կթողնի: «Մանչեսթերը» պաշտպանությունում նույնպես խնդիրներ ունի, իսկ առջևի գծում «Այաքսի» նման լավ է գրոհում: Այստեղ ամենահավանական խաղադրույքը «երկուսն էլ կխփենն» է:

Ինչ վերաբերում է ելքին, ապա բարդ է ասելը: Եթե վերցնենք մրցաշրջանը, ապա «Այաքսն» ավելի շատ է հաղթանակի արժանի, բայց սա եզրափակիչ է: Մենք գիտենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Լիվերպուլի» հետ այն անգլիական թիմերից է, որը կարող է բնավորության ու երկրպագուների աջակցության շնորհիվ հաղթել, անգամ եթե այդ հաղթանակը խաղի տրամաբանությանը և ընթացքին չի համապատասխանում: Այդ պատճառով էլ ռիսկի եմ դիմում և ենթադրում, որ հիմնական ժամանակում ոչ-ոքի կլինի, իսկ հաղթողը կորոշվի լրացուցիչ ժամանակի կամ 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ:

Եվ այսպես, 2 խաղադրույք. «երկուսն էլ կխփեն»՝ 2,05 գործակից և «ոչ-ոքի»՝ 3,58 գործակից: Ձեզ հետ Արթուր Պետրոսյանն էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
ԵԼ, եզրափակիչ
22:45/24 մյս
«Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԵԼ, եզրափակիչ
22:45/24 մյս
«Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ