«Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ալեքսանդր Բուբնովի կանխատեսումը

22:45, 24 մյս 2017
Մոսկվայի «Դինամոյի» և «Սպարտակի» նախկին պաշտպան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Բուբնովը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի եզրափակչի «Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետն առաջարկում է խաղադրույք կատարել մանչեսթերյան ակումբի հաղթանակի վրա:

Իհարկե, ցանկացած մրցաշարի եզրափակիչ հղի է անակնկալներով, բայց կարծում եմ, որ այս անգամ «Այաքսի» հաղթանակի տեսքով սենսացիա չի լինի: Չեմպիոնների լիգան Մոուրինյոյին ու նրա «ՄՅու»-ին շատ է պետք: Այսպիսի ակումբի համար 2 տարի անընդմեջ Եվրոպա լիգայում խաղալը ողբերգություն է: Ֆերգյուսոնի օրոք Չեմպիոնների լիգան «կարմիր սատանաների» համար սովորական երևույթ էր: Հիմա բարդ ժամանակներ են, շանսը բաց թողնել չի կարելի: Մեկ հաղթանկով ամենաթոփ ակումբի նկատմամբ, և դու ստանում ես ոչ միայն եվրագավաթը, այլ նաև այլ մրցանակներ: Չնայած «ՄՅու»-ի համար գումարն առաջնային չէ, գլխավորը ակումբի ու մարզչի հեղինակությունն է:

Իհարկե, հոլանդացիներն առանց պայքարի չեն հանձնվի: Չեմպիոնների լիգայում հայտնվելը «Այաքսին» ֆինանսապես շատ կօգնի, բայց անգլիացիներն ավելի բարձրակարգ են: Պրեմիեր լիգայում յուրաքանչյուր խաղ պայքար է: Հոլանդիայի առաջնությունում այդպիսի մրցակցություն չկա, հետնապահները շատ թույլ են:

Այնպես որ, ենթադրում եմ, որ մանչեսթերցիները կհաղթեն հիմնական ժամանակում:

Օրդինար: Հաղթած
ԵԼ, եզրափակիչ
22:45/24 մյս
«Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ