«Այաքս» – «Լիվերպուլ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 26 հկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Այաքս» – «Լիվերպուլ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Այաքսը» չկարողացավ կռիվ տալ իր հետ նույն խմբում ընդգրկված «Նապոլիի» հետ՝ երկու հանդիպման արդյունքում պարտվելով ընդհանուր 3-10 հաշվով։ 5-րդ տուրի մեկնարկից առաջ «Այաքսն» ունի երեք միավոր և խմբից երկրորդ տեղով դուրս գալու չափազանց փոքր հնարավորություններ։ «Լիվերպուլին» շրջանցելու համար «Այաքսը» պետք է հաղթի «Կարմիրներին» երկու կամ ավելի գնդակի տարբերությամբ և հուսա, որ լիվերպուլյան կողմը 6-րդ տուրում կպարտվի «Նապոլիին»: Այս պահին «Այաքսի» հոգեբանական վիճակը վատ չէ. Նեապոլում կրած պարտությունից հետո «Այաքսը» ներքին առաջնությունում 7։1 հաղթել է «Էքսելսիորին», իսկ «Վալվեյկին»՝ 4։1 հաշվով:

Ամստերդամում ոչ-ոքի գրանցելու դեպքում «Լիվերպուլը» դուրս կգա փլեյ-օֆֆ: Բայց նույնիսկ «Այաքսի» նկատմամբ հաղթանակը, ամենայն հավանականությամբ, չի օգնի մերսիսայդցիներին խմբում հաղթելու հարցում։ «Նապոլին» այժմ շատ լավ է հանդես գալիս, իսկ 5-րդ տուրում մրցակիցը «Ռեյնջերսն» է, այն էլ՝ Նեապոլում։ Այս սցենարով, «Այաքսի» նկատմամբ հաղթանակից հետո «Լիվերպուլը» պետք է «Էնֆիլդում» ջախջախի իտալացիներին չորս կամ ավելի գնդակի առավելությամբ: Չեմ զարմանա, եթե Կլոպն ավելի լավ կենտրոնանա խմբում երկրորդ տեղի վրա, որը ևս երաշխավորում է փլեյ-օֆֆը և կամաց-կամաց բարելավի բարդ իրավիճակը Պրեմիեր լիգայում։

Ինչպես ավելի վաղ նշեցի, «Այաքսի» դեմ ոչ-ոքին մրցաշարային առումով բավական է «Լիվերպուլին»։ Հասկանալի է, որ Կլոպը մաքսիմալիստ է, սակայն նա խելագար չէ և հիանալի հասկանում է, որ անիրատեսական է չորս գնդակով հաղթել ներկայիս «Նապոլիին», նույնիսկ՝ սեփական դաշտում, այնպիսի կադրային կորուստներով, ինչպիսին մերսիսայդցիներն ունեն։ Սա նշանակում է, որ Չեմպիոնների լիգայի A խմբում առաջին տեղ գրավելն իրատեսական չէ։ Մյուս կողմից, «Այաքսը» փորձառու և հավակնոտ թիմ է և հիշենք, որ առաջին տուրում «Լիվերպուլը» 1 գոլի առավելությամբ հաղթեց ամստերդամցիներին, ուստի անգլիական թիմի համար խնդիրներ եմ կանխատեսում Նիդեռլանդների մայրաքաղաքում։ Ընդհանուր առմամբ, չեմ զարմանա, եթե հանդիպումն ավարտվի ոչ-ոքի։ Կարող ենք գնալ ռիսկի ու կանխատեսել «Այաքսի» չպարտվելը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/26 հկտ
«Այաքս» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ